Այսօր՝ ապրիլի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 385-րդ կմ հատվածում իրար են բախվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ, 24-ամյա Ծովակ Խաչատրյանի կողմից վարած «Մերսեդես Ե 200» մակնիշի 07 ՕՏ 697 համարանիշի և Երևանում գրանցված, սակայն փաստացի Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում բնակվող 22-ամյա Միհրան Աղայանի վարած «Մերսեդես Բենս Ս-500» մակնիշի 92 ՈՕ 999 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Ծովակ Խաչատրյանը, ով ըստ ֆոտոլրագրողի` ժամկետային զինծառայող է, տեղափոխվել է Ագարակի հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Անդրանիկ Շաղոյանը, հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Աբգար Առաքելյանը: