Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյան. Գողն ամենաբարձրն է գոռում՝ «բռնեցեք գողին»

Ապրիլ 05,2012 20:34

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն «Առավոտի» խնդրանքով անդրադարձավ  ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետեւյալ պարզաբանմանը. «Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու մասին իմ հայտարարություններին որպես պատասխան հնչած մտքերը, որ ես եղել եմ նախորդ իշխանություններում և իրավունք չունեմ կեղծիքները քննադատելու, պարզապես ծիծաղելի են: Եթե ելնենք այդ տրամաբանությունից, ապա այսօր քաղաքական դաշտում չկա մարդ, որը կարող է այդ թեմայով խոսել:

Յուրաքանչյուր ընտրության ժամանակ միշտ նույնն եմ ասել՝ ցավալի է, որ ընտրախախտումների հետևանքով ժողովրդի մոտ կասկածներ կան ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Հիմա էլ ասում եմ նույն բանը՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի ժողովրդի մոտ կասկածներ չլինեն ընտրությունների օրինականության վերաբերյալ»:

«Ազատ, արդար եւ արժանահավատ արդյունքներով ընտրությունների անցկացումը պետության գերակայությունն է՝ բազմիցս բարձրաձայնած երկրի նախագահի կողմից: Քաղաքական դաշտի որոշ հատվածներից հնչող կոչերը՝  նման ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, ինձ սկսում են հիշեցնել միջնադարից եկած մի երեւույթ, երբ ամենաբարձր գոռացողները «բռնիր գողին», հաճախ լինում էին հենց իրենք՝ գողերը»,- ասաց պրն Աշոտյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ քիչ անց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30