Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «ՀԱԿ-ը չարության եւ ատելության շուրջ է հավաքվել»

Ապրիլ 05,2012 19:55

Այսօր մեզ հետ զրույցում «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը եւ Անահիտ Բախշյանը վստահեցրին, որ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ կան լուրջ բախումներ կան: Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ այնպիսի բախումներ եւ ցեխարձակում է լինում ՀԱԿ-ի կողմից, որ իրենք արդեն իմունիտետ են ձեռ բերել դրա դեմ. «Պարբերաբար դա արվում է, անընդհատ եղել է` ակտիվ գործընթացից առաջ: Արդեն սովորել ենք, ուղղակի մեզ համար սկզբունքային է, որ քաղաքականությունը եւս պետք է լինի բարոյականության եւ էթիկայի շրջանակներում, ինչպես ցանկացած գործունեություն: «Ժառանգությունը» մեկ անգամ չէ, որ ցույց է տվել, որ ինքը ընդդիմության համախմբման կողմնակից է եղել: Շատ անգամներ մեր «ես»-ը, մեր քաղաքական ամբիցիաները մի կողմ ենք դրել եւ համախմբման ուղղությամբ աշխատանք տարել, բայց ցավոք, դա չի գնահատվել մեր գործընկերների կողմից, բացի այդ տեսնում ենք, որ երբեմն հասարակությունն է տուժել: Ինչպես օրինակ ավագանու ընտրությունների ժամանակ, երբ մենք ամբողջ ընդդիմադիր դաշտը նվիրեցինք ՀԱԿին, բայց քաղաքացին ընդդիմադիր ավագանի չունեցավ: Եվ այսօր շատ հարցեր, որ կարելի էր ավագանու մակարդակով բարձրացնել եւ լուծել, այդպես էլ կյանքի չկոչվեց եւ նորից ծանրությունը մեր ուսերին մնաց` որպես պատգամավորներ»:

Ըստ Անահիտ Բախշյանի, ՀԱԿ-ն ու իրենք շատ տարբեր են: Մեր դիտարկմանը, որ երկուսդ էլ իշխանափոխություն եք ուզում՝ տիկին Բախշյանը նկատեց. «Այո, բայց պետք է նայել մենք ինչի շուրջ ենք հավաքվել, իրենք ինչի շուրջ են հավաքվել: Մենք բոլորս, մեր բոլոր անձերը ապացուցել են, որ եկել են՝ հանուն, բայց այն կողմը չար, չարության շուրջ է հավաքվել, ատելության, հասկանո՞ւմ եք: Այդ առումով մենք տարբեր ենք»:

Ըստ տիկին Բախշյանի, ՀԱԿ-ի խնդիրները «Ժառանգության» հետ «Ազատ դեմոկրատների» միանալ-չմիանալու հետ կապ չունի. «Առաջ էլ էին այդպիսին, ուրղղակի հիմա դրանք մեջտեղ են դուրս եկել, առաջ ստորգետնյա էին անում՝ տակից: Կար դա, մենք միշտ զգացել ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30