Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գյումրու Հանրապետական կուսակցության հիմնադիրներից մեկը` Շիրակի նախկին փոխմարզպետ Բորիս Ալեքսանովը: Ըստ նրա, ինքը ՀԱԿ-ի ցուցակում ընգրկվածներից շատերին անձամբ է ճանաչում, հատ-հատ գիտի նրանց մականունները և եթե իր դաստիարակությունը թույլ չի տալիս անցյալը հիշեցնել, ապա սա չի նշանակում, թե նրանք անաղարտ կենսագրությամբ պաշտոնյաներ են եղել ու այնպես են աշխատել, որ ժողովուրդը մինչև հիմա իրենց արևով երդվում է:
Այդ դեպքում ինչո՞ւ են ՀԱԿ առաջնորդները հպարտորեն շեշտում, որ իրենց մեջ մականունավորներ չկան, մեր այս հարցին ի պատասխան, պարոն Ալեքսանովը վրդովվեց. «Եթե ուզում եք ճիշտն իմանալ մականունները հենց իրենցով սկսվեց. եթե ՀԱԿ -ի ցուցակը լավ նայեք, կտեսնեք, որ կեսից շատը մականուններով մարդիկ են, պարզապես այսօր որ պաշտոն չեն զբաղեցնում, մարդկանց քննադատությունից դուրս են մնացել: Բայց հենց Աստված չանի, պաշտոն զբաղեցնեն, թե մականունները կվերականգնեն, թե իրենց վատ անցյալը»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ