Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Ընտրություններից հետո առատ բերք եմ հավաքելու» (Տեսանյութ)

Ապրիլ 05,2012 19:32

«Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը անհամբեր սպասում է այն օրվան, երբ կբռնի ընտրակաշառք բաժանողի ձեռքը. «Վա՛յ էդ մարդուն, որ բռնել եմ, էէէ»: Իսկ մինչ այդ միայն քաղաքացիներից լսում է, թե ինչպես են կոալիցիոն կուսակցությունները «բարեգործական» նվերներ անում. «Բաժանում են ուտելիք, գումար, ձեթ, օծանելիք: Երբ մարդուն նվեր ես տալիս, նրանց նվաստացնում ես: Իսկ երբ նվաստացնում ես, ինքը կառավարելի է, բայց Աստված մի արասցե, եթե մի օր ծառս եղավ այն անձը, ում նվաստացրել եւ արժանապատվությունը վիրավորել են: Այդ նվերներով ու կաշառքով եթե ինքը ծառս եղավ՝ կտապալի ամեն ինչ: Կհորդորեի բոլոր ուժերին անել այնպիսի քայլեր, այնպիսի վարքագիծ գոնե դրսեւորեին, որ վստահություն առաջացնեին իրենց  նկատմամբ, որ մարդիկ իրենց կամքով գային ընտրելու»:

Մեր դիտարկմանը, որ մարդիկ վերցնում են կաշառքը, բայց ընտրում նրան, ում ուզում են, չէ՞ որ քվեախցում մենակ են՝ նա պատասխանեց. «Անազնվություն է: Սովորեցնում ենք մեր ժողովրդին այդ այլանդակ բաներին, հետո էլ ասում են՝ մեր հասարակությունը չի ուզում: Մի սովորեցրեք: Ոչ մի արժանապատիվ մարդ չի գնա դրան: Եթե չարաշահում են մարդկանց սոցիալական  վիճակը եւ տալիս են այդ «նվերները», դրանով ուզում են ասել՝ դու ոչինչ ես: Ես քո ձայնն առնում եմ, դու հետո չփորձվես քո խնդիրը բարձրացնես իմ առաջ: Հետո գնալու են խորհրդարանում ոչինչ չանեն, հիմա թող ժողովուրդը ընտրի՝ արդյոք ուզում է այդպիսի պատգամավորի, թե՞ այն պատգամավորի, որը գիշեր-ցերեկ իր կողքին է»:

Մեծամասնական ընտրակարգով տիկին Բախշյանն առաջադրվել է թիվ 12 ընտրատարածքում: Մեր հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում այնտեղ Ձեր շանսերը՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Մեծ աշխարհագրությամբ բազմաթիվ հունդեր եմ ցանել, այդ հունդերը մշակել եմ,  ջրել եմ, փխրեցրել եմ հողը, շատ ջանք ու քրտինք եմ դրել: Գալու է բերքահավաքի ժամանակը: Ես համոզված եմ, որ առատ բերք եմ հավաքելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30