Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց Ազգային ժողովի ընտրություններում նախատեսված անձնագրերի դրոշմակնիքի ձեւը. այն եռանկյունաձեւ է լինելու:
Մեկ այլ որոշմամբ, հանձնաժողովը հաստատեց տեղամասային հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահների ու քարտուղարների պաշտոններն ըստ ԱԺ խմբակցություն ունեցող կուսակցությունների: 903 ներկայացուցիչ Հանրապետական կուսակցությունից է, 397-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, 352-ը՝ «Դաշնակցությունից», «Օրինաց երկիր»-ից՝ 176 եւ 154 ներկայացուցիչ՝ «Ժառանգությունից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ