Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը գաղտնազերծել է երկխոսության ընթացքում արվելիք առաջարկը

Ապրիլ 05,2012 19:14

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանն այսօր հայտարարություն է տարածել, որում անդրադառնալով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի՝ հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ստեղծելու փաստին, նկատում է. «ՀՀԿն լավ ընտրությունների անցկացման համապարփակ ծրագրով հանդես էր եկել շատ ավելի վաղ, և այդ ծրագիրը պարունակում էր ոչ միայն գործընթացի հանրային վերահսկողությունը, այլ հարցերի շատ մեծ շրջանակ»: Չվիճարկելով հեղինակային իրավունքի խնդիրը, պարոն Հարությունյանն ընդգծում է. «Մեր կարծիքով մասնակից կուսակցությունները պետք է առաջին հերթին սահմանեն ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոններ: Կանոններ, որոնք ստանձնվում են կամավոր: Կանոններ, որոնց պահպանումը մասնակից կուսակցությունների կողմից ի վերջո կհանգեցնի քաղաքական միջավայրի փոփոխության: Կանոններ, որոնց անվերապահ կիրառումը թույլ կտա հասնել այն իրավիճակի, երբ մասնակիցները կշնորհավորեն միմյանց ընտրությունների արդյունքներով՝ անկախ իրենց ստացած ձայների թվից» ու կոչ անում՝ «Եկե´ք բոլորս միասին կանգնենք մեջք մեջքի լավ ընտրությունների անցկացման հարցում ու իրականացնենք նման ընտրություններ»:

Մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ՀԱԿ- իշխող կոալիցիա երկխոսության ժամանակ, կոալիցիան՝ ի դեմս բանակցող իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, դեռ այն ժամանակ խոսում էր ազատ եւ արդար ընտրությունների ընթացքի վերահսկման միասնական մեխանիզմների մասին, որը, սակայն, այդպես էլ չհրապարակայնացվեց: Դավիթ Հարությունյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք այսօր իր հնչեցրած առաջարկը երկխոսության շրջանակներում այդպես էլ չհրապարակված առաջարկն է: «Այո, ըստ էության, դա այդ առաջարկն է»,-ասաց պարոն Հարությունյանը: Մեր հարցին՝ ակնկալո՞ւմ է, որ քաղաքական ուժերը կարձագանքեն իր առաջարկին, պատասխանեց. «Հուսով եմ, որ կարձագանքեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30