Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախագահ, Երեւանի թիվ 4 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդներ Ալիլդ Ֆալխի եւ Սքանդեր բեն Մամիի հետ:
Արամ Մանուկյանը տեղեկացրել է, որ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու լուրջ խոչընդոտների է հանդիպել իր ընտրատարածքում ենթաշտաբեր բացելու հարցում. տարածքների սեփականատերերը, իմանալով, որ թեկնածուն ներկայացնում է ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրես դաշինքը, չնայած նախապես ձեռք բերված պայմանավորվածություններին, հրաժարվում են տարածքներ տրամադրել: Եվրոպացի դիտորդները հավաստիացրել են, որ հետամուտ են լինելու ընտրախախտումների եւ ընտրակեղծիքների վերաբերյալ ահազանգերի հարցում:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ