Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող են սրտներն ուզածի չափ թռուցիկ բաժանել (տեսանյութ)

Ապրիլ 05,2012 18:38

Այսօր կայացած նիստում թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ մերժեց մեծամասնական ընտրակարգով թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ֆարմանյանի նախընտրական շտաբի ներկայացրած բողոքը, որով վերջինս մեղադրում էր նույն ընտրատարածքում առաջադրված մեկ այլ թեկնածուի` Վլադիմիր Կարապետյանին` նախընտրական քարոզարշավը դեռ չսկսված, նախընտրական քարոզչություն իրականացնելու մեջ:

Ըստ բողոքաբերների` Վ. Կարապետյանը, ընտրություններին մասնակցելու կոչ պարունակող եւ ընտրատարածքի բնակիչների հետ ծանոթանալու  ցանկություն արտահայտող թռուցիկներ տարածելով` խախտել է Ընտրական օրենսգիրքը: Իսկ հակառակ կողմը` հանձին Վլ. Կարապետյանի ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի, պնդում էր, որ այդ թռուցիկում չկան քարոզչություն պարունակող տարրեր, հետեւաբար դա չի կարող համարվել քարոզչություն:

Քննարկման ընթացքում Սամվել Ֆարմանյանի ներկայացուցիչը պնդում էր, որ այդ թռուցիկները` Վլ.Կարապետյանի լուսանկարով, փակցված են եղել Նոր-Նորքի 8-րդ, 9-րդ զանգվածների բնակարաններին, բաժանվել են փողոցներում, եւ «անգամ Սամվել Ֆարմանյանի բնակարանին են փակցրել»: ԿԸՀ անդամներից մեկը, որ նույնպես 9-րդ զանգվածի բնակիչ էր, ասաց, որ իրենց շենքում չեն եղել այդ թռուցիկներից, իսկ Սամվել Ֆարմանյանն էլ կարծես թե «երրորդ մասում» է բնակվում:

Քննարկման ավարտին ԸԸՀ նախագահ Գուրգեն Խաչատրյանը` Գիտելիքների թեստավորման կենտրոնի նախկին նախագահը, ձայնը տվեց ԸԸՀ իրավաբանին, որը հենվելով ԸՕ 18 –րդ հոդվածի վրա, պնդում էր, որ Վլ.Կարապետյանը «իրավունք ուներ» թռուցիկ բաժանելու:

Հանձնաժողովը միաձայն որոշեց մերժել դիմումը եւ վարույթ չհարուցել:

Գուրգեն Խաչատրյանը Ֆարմանյանի շտաբի ներկայացուցիչներին տեղյակ պահեց, որ եթե նրանք համաձայն չեն ԸԸՀ որոշման հետ, կարող են բողոքարկել այդ որոշումը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30