Ըստ` softopirat.com-ում տեղ գտած ինֆորմացիայի, հետազոտություննների արդյունքում պարզվել է, որ մարդը միջինում կատարում է տարեկան 1140 զանգ:
Աշխարհի ամենածեր մոդելը` Կարմեն Դելլ Օրեֆիսը, այս տարի հունիսին կբոլորի իր 81 ամյակը: Կարմենը ծնվել է Նյու Յորքում 1931թ.ին: 1946թ.-ին 15-ամյա աղջնակը պայմանագիր կնքեց ամերիկյան «Vogue» ամսագրի հետ, որի համար նա վաստակում էր 7,5 դոլար մեկ ժամի դիմաց: 1947թ.ին մոդելը հայտնվեց «Vogue» ամսագրի դեկտեմբերյան համարում: Նա աշխատել է «Target», «Cho Cheng», «Rolex» ընկերությունների հետ: 81- ամյա գեղեցկուհին պոդիումում է մինչեւ օրս:
Անգլիացի ֆերմեր Ջեյմս Մետկալֆը նոր ուղղություն է մտցրել գովազդի ու մարքեթինգի բնագավառում: Այն բանից հետո, երբ տեղի իշխանություններն արգելեցին Ջեյմսին իր ընկերության գովազը տեղադրել ճանապարային վահանակների վրա, նա ձեռնամուխ եղավ ստեղծելու գովազդի այլընտրաքային տարբերակ: Համառ ֆերմերը իր հարյուրավոր ոչխարների վրա հագցրեց կազմակերպության լոգոտիպը:
Եթե դուք translate.google.am – ում ցանկացած լեզվից թարգմանեք գերմաներենով ( pv zk bschk pv zk pv bschk zk pv zk bschk pv zk pv bschk zk bschk pv bschk bschk pv kkkkkkkkkk bschk ) արտահայտությունը, ու սեղմեք Լսել կոճակի վրա, որը կդառնա Beatbox, ապա դուք կլսեք` թարգմանության փոխարեն ռեփ կատարում:
Հայտնի ու սիրված խաղ Կուբիկ-Ռուբիկն ունի, ուշադրություն՝ 43252003274489856000 ( 43 տրիլիոնից ավելի) հավաքվելու տարբերակ: Հաղորդում է` tweetmeme.com-ը:
Ինչպես հայտնում է ` childmir.ru կայքը, 1500թ.-ին ամբողջ աշխարհում տպագրվել է մոտ 10 միլիոն գիրք:
Հարի Փոթերի մասին պատմող վերջին ֆիլում գլխավոր դերակատար Դենիել Ռեդկլիֆը ստացել է 80 անգամ ավելի շատ հոնորար, քան առաջին ֆիլմում իր մասնակցության համար: Հոնորարը 250 000 $-ից հասավ մինչեւ 20 000 000$: Ընդ որում՝ թվերը գնալով աճում են, քանի որ մի հարցազրույցի ժամանակ Դենիելը խոստովանել է, որ անգամ չի կարդա այն ֆիլմի սցենարը, որի դերակատարման համար իրեն կառաջարկվի 25 000 000 $-ից քիչ գումար: Հաայտնում է` bibo.kz կայքը:
Ինչպես գիտենք՝ գոյություն ունեն տարբեր տեսակի ֆոբիաներ` պետք է իմանալ նաեւ, որ պապոֆոբիան վախ է Հռոմի պապից 🙂 :
Ինչո՞ւ է Bluetooth տեխնոլոգիան կոչվում հենց այդպես: Պարզվում է՝ Bluetooth-ը ստացել է իր անունը ի պատիվ Դանիայի թագավոր Հերալդ I-ի (930-986). Նա իր կառավարման ժամանակաշրջանում, ամբողջությամբ միավորեց Դանիայի բոլոր մասնատված, իրարից անջատված հողերը: Իսկ Bluetooth-ի առաքելությունը կապված է նմանատիպ գործուղության հետ:
10 փաստ Մայքլ Ջեքսոնի մասին
1. Ջեքսոնի ամենիսիրած մուլտհերոսը եղել է Պինոկիոն:
2. Նրա երկրորդ անունը եղել է Իոսիֆ.
3. Ջեքսոնը շատ էր սիրում հատկապես մեքսիկական խոհանոց:
4. 1984թ.-ին Մայքլ Ջեքսոնի ֆրանսիացի ֆանատներից մեկը ինքնասպան եղավ, երբ իմացավ, որ չի կարող պլաստիկ վիրահատության միջոցով նմանվել իր կուռքին:
5. Աշխարհահռչակ դերասանուհի Լաիզա Մինելիի հարսանիքի ժամանակ Ջեքսոնը եղել է հարսանյաց մեքենայի վարորդը:
6. 1997թ.-ին Ջեքսոնը ճանաչվեց որպես աշխարհի ամենահայտնի մարդ:
7. 1987թ.-ին նա գնեց 17 մլն. $ արժողությամբ տարածք Կալիֆորնիայում, որտեղ կառուցեց Neverland ագարակը, իսկ 2003-ին Neverland ագարակը վաճառեց 100 մլն.$ :
8.Ջեքսոնի սկավառակները ամբողջ աշխարհում վաճառվել են 300 մլն. օրինակով:
9.Փոփ արքան արժանացել է 15 գրեմի մրցանակի:
10.Մայքլ Ջոզեֆ Ջեքսոնը ծնվել է 1958թ.-ի օգոստոսի 29-ին ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Գերիի քաղաքում ու մահացել 2009.թ-ի հունիսի 25-ին Լոս Անջելոսում:
Անդրանիկ Ջալալյան