Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսաթաղանթի պահպանումը գենետիկ անհրաժեշտություն է. սեքսապաթոլոգ (Տեսանյութ)

Ապրիլ 05,2012 17:52

Սեռական առողջությունը լայնածավալ եւ ընդգրկուն բնագավառ է, որտեղ կան վերջնականապես չուսումնասիրված եւ չբացահայտված հարցեր, հակասական տեսություններ, որոնցից մեկն էլ կոչվում տելեգոնիա:

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը զրուցեց բժիշկ-սեքսապաթոլոգ Վերժ Շահրամանյանի հետ: «Գաղտնիք չէ, որ մարդն իր շարունակականությունը ապահովում է սեռական կյանքի ճանապարհով: Երեխան ձևավորվում է կնոջ ձվաբջջի եւ տղամարդու սերմնաբջջի միավորումից եւ 9 ամիս զարգանալով կնոջ օրգանիզմում՝ վերածվում է երեխայի: Երեխայի գենոտիպը, այսինքն` արտաքին տեսքը, հասակը, քաշը, բնավորության առանձնահատկությունները, մտավոր ընդունակությունները, հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածությունը, ձեւավորվում է կնոջ եւ տղամարդու 23-ական զույգ  քրոմոսոմների միավորումից` ապագա երեխային փոխանցելով 2 ծնողների գենետիկ կոդերը: Գենոտիպի ազդեցությունը ապագա երեխայի վրա 80% է, իսկ նրա հատկանիշների մնացած 20 տոկոսը ձեւավորվում է ֆենոտիպով, այսինքն` արտաքին միջավայրի ազդեցությամբ (սնունդ, կլիմա, դաստիարակություն,- ասում է բժիշկը, շեշտելով՝ կախված այն հանգամանքից, թե ծնողներից որ մեկի գեներն են դոմինանտ` գերակա, երեխան ձեռք է բերում տվյալ ծնողին ավելի բնորոշ արտաքին եւ ներքին հատկություններ: Պատկերավոր ասած՝ երեխան ունի իր ծնողների ու բոլոր նախորդ սերունդների ժառանգական հատկանիշների ամբողջությունը, ինչը պահպանվում է նրա ԴՆԹ-ի մեջ: Շահրամանյանի ձեւակերպմամբ՝ այնուամենայնիվ, այդ հարաբերություններում հատուկ կարեւորություն է ձեռք բերում կինը, իսկ թե ինչու՞, բացատրում է. «Հայտնի է, որ մինչեւ առաջին ակտը կնոջ սեռական համակարգը պաշտպանված է հատուկ գոյացությամբ՝ կուսաթաղանթով, ինչն արգելում է այլ նյութերի ներթափանցումը կնոջ օրգանիզմ: Այդ թաղանթը խախտվում է ընդամենը մեկ անգամ եւ բնական ճանապարհով եւ այլեւս չի վերականգնվում: Իսկ ինչո՞ւ բնության մեջ նման «հարմարություն»  ունի միայն կինը: Քանի որ մարդը մյուս կենդանի արարածներից տարբերվում է բանականությամբ (մտածելու, վերլուծելու եւ հատուկ էմոցիաներ ապրելու հատկություն), սեռական հարաբերությունները վերածվում են ոչ միայն սերունդ շարունակելու, այլեւ այդ սերունդներին ծնողների որոշակի հատկանիշների փոխանցման միջոցի: Այդ հատկանիշների փոխանցման որոշակիությունն էլ ապահովվում է կուսաթաղանթի առկայության միջոցով: Այստեղ գլխավորն այն է, որ կնոջ կյանքում առաջին տղամարդը, որը խախտում է կուսաթաղանթի ամբողջականությունը, դառնում է նրա հաջորդ բոլոր երեխաների իսկական հայրը: Այսինքն` առաջին տղամարդը իր գենետիկ նյութի միջոցով կնոջ օրգանիզմում կատարում է որոշ էներգետիկկառուցվածքային փոփոխություններ` այնտեղ թողնելով իր ընդհանուր հատկանիշների ամբողջությունը, որով էլ պայմանավովում են ապագա երեխաների շատ հատկանիշներ»:

Բժշկի մեկնաբանմամբ՝ այս երևույթը հայտնի է «տելեգոնիա» (tele-հեռավոր goni-ծնունդ) անունով, որն առաջին անգամ գիտականորեն ուսումնասիրել է Լորդ Մորտոնը 19-րդ դարի կեսերին. «Լորդը  որոշել էր զտարյուն անգլիական էգ ձիուն խաչասերել արու զեբրի հետ՝ հուսալով ավելի լավացնել հաջորդ սերնդի հատկությունները :Սակայն սերունդ այդպես էլ չստացվեց, ու նա նորից այդ էգ ձիուն խաչասերեց այս անգամ արդեն արու ձիու հետ եւ  ստացված քուռակի վրա երեւացին զեբրին բնորոշ զոլեր»:

Շահրամանյանի պատմելով՝ 1960-ական թթ. ԽՍՀՄ ժամանեցին աֆրիկյան երկրների բազմաթիվ երիտասարդներ` երիտասարդական փառատոներին մասնակցելու համար, նրանց հեռանալուց շատ անց ծնվում էին սեւամորթ երեխաներ, թեեւ նրանց մայրերը հավաստիացնում էին, որ իրենց երեխան սպիտակամորթ հորից է: Մինչեւ 1960-ական թթ. կատարված բազմաթիվ փորձերի արդյունքում երեւույթը հաստատվեց բոլոր կենդանիների եւ նաև մարդու մոտ: «Սրա վրա է հիմնված ցեղական զտարյուն կենդանիների բուծումը: Ավելի պատկերավոր ասած՝ սերմը կարել է համեմատել լազերային ճառագայթի հետ, իսկ կնոջ օրգանիզմը` ձայնասկավառակի, որի վրա այդ լազերային ճառագայթով գրվում է սերմի տիրոջ մասին ողջ տեղեկատվությունը: Այդ առաջին տեղեկատվությունն էլ մյուս բոլոր գրվածներից ամենակայունն ու ուժեղն է եւ պահպանվում է մինչեւ կնոջ կյանքի վերջը: Իսկ կնոջ մյուս զուգընկերներից ծնված երեխաները շատ հատկանիշներով նման են լինում կնոջ առաջին տղամարդուն: Եվ շատ հաճախ մարդիկ զարմանում են` տեսնելով, որ իրենց երեխաները գրեթե նման չեն նրանց թվացյալ հայրերին»,- նշում է բժիշկը ավելացնելով, որ, մինչեւ ամուսնությունը կնոջ կուսաթաղանթի պահպանումը ոչ թե ինչ որ հետամնացության, նահապետականության արդյունք է, այլ գենետիկ անհրաժեշտություն:

 Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30