Այսօր տեղի է ունեցել ՀԱԿ-ի համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով առաջադրված անձանց, կառույցի անդամների համատեղ հավաքը, որին մասնակցել են կետրոնական գրասենյակի ներկայացուցիչներ, տարածքային գրասենյակների ղեկավարներ, ինչպես նաեւ` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը հանդես եկավ ելույթով։
«Անհրաժեշտություն կար մինչ քարոզչությունը սկսելը ընդհանուր աշխատանքային, քարոզչական շեշտադրումները հստակեցնել»,- «Ա1+»-ին ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։
Նա տեղեկացրեց, որ քարոզարշավը դեռ չսկսած` սկսել են խոչընդոտել ՀԱԿ-ի աշխատանքները. «Մի քանի ընտրատարածքներում խոչընդոտներ են եղել տարածքներ վարձակալելու հետ կապված, օրինակ` Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում, նույնիսկ Երեւանում»։
Այս պահին Կոնգրեսը արձանագրում է բոլոր խոչընդոտներն ու խնդիրները եւ, դրանք կներկայացնի ինչպես ԶԼՄ-երին, այնպես էլ դիտորդական առաքելություններին: ՀԱԿ-ը նաեւ խախտումներ է արձանագրել.
Մանրամասն՝ կարդացեք այստեղ