«Ժառանգությունը» հայտարարել է, որ թիվ 7 ընտրատարածքում պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Նրա մրցակիցը նույն ընտրատարածքում` Սամվել Ալեքսանյանը վստահեցրել էր, որ ինքն է հաղթելու, քանի որ ժողովուրդն իրեն սիրում է: Այս առնչությամբ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մեր հարցին` իսկապես կարծում եք ժողովուրդն այդ գործարարին սիրո՞ւմ է` պատասխանեց. «Այդ սերը մայիսի 6-ին կերեւա: Հետո սերը չեմ կարծում, որ շատ մեծ քաղաքական կատեգորիա է: Ես կխոսեի քաղաքական լեզվով, թե թեկնածուներն ինչպիսի վարքագիծ են ունեցել, թե չէ՝ սերը էական չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ