Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կուսակցությունները Զատիկի ձվեր են բաժանում

Ապրիլ 05,2012 16:11

«Հեռուստատեսությամբ ամբողջ օրը ռեկլամի նման գնում է` 1000-2000 դրամանոց ակնոց բաժանեցին, մուրաբաներ: Երեկ լսել եմ, որ Զատիկին ընդառաջ՝ ձվեր են բաժանել: Դա պարզ է մեզ համար, որ բարեգործության հետ աղերս չունեցող երեւույթներ են եւ շատ տհաճ է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, նման բարեգործություններ անում են կոալիցիոն բոլոր կուսակցությունները` խախտելով օրենքը: Մեր դիտարկմանը, որ իրենք ասում են` մենք միշտ ենք բարեգործություններ արել, ուղղակի այս շրջանում համընկնում է ընտրությունների հետ` խոսում են, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ուրեմն թող լուծարվեն, թող բարեգործական կազմակերպություն լինեն, որքան ուզում են` բարեգործություն թող անեն: Մենք էլ իրենց շնորհակալություն կհայտնեինք, երկրի նախագահին ես նույնիսկ կոչ կանեի իրենց մեդալներ տալ: Բայց մենք բոլորս էլ երկրային անձինք ենք եւ շատ պարզ է մեզ համար, թե դա ինչի համար է»:

Մեր հարցին ի պատասխան` «Ժառանգությունը» չի՞ անում բարեգործություն առհասարակ` պարոն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ ոչ. «Մենք չենք անում, որովհետեւ կուսակցությունը բարեգործական կազմակերպություն չէ, քաղաքական մարմին է, որը մի գործառույթ իրականացնելու իրավունք ունի` դա քաղաքական գործունեությունն է: «Ժառանգության» անհատները բարեգործություններ անում են, բայց դուք երբեւիցե դրա մասին չեք լսել ու չեք լսելու, որովհետեւ Ավետարանն ինչպես ասում է` աջ ձեռքդ չպետք է իմանա ձախն ինչ է անում: Այդպես ենք մենք բարեգործություն անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30