Լրահոս
Օրվա լրահոսը

Քոքոբելյանը` «Ժառանգության» ցուցակը չհավանողներին. «Ճաշակի խնդիր է»

Ապրիլ 05,2012 15:46

Այսօր «Ժառանգության» կենտրոնական շտաբի բացմանը լրագրողները «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանից հետաքրքրվեցին, թե թիվ 7 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյան-Րաֆֆի Հովհաննիսյան խնդիրներից հետո ինչպե՞ս եք պատկերացնում ձեր համագործակցութունը ՀԱԿ-ի հետ: Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց, որ նրանց հետ ցանկացած քննարկում պատկերացնում են միայն բաց, լրագրողների ներկայությամբ. «Պետք է այնքան հրապարակային դա լինի եւ բաց, որպեսզի գնահատականը կարողանա տալ հանրային սեկտորը, որովհետեւ բնական է, որ մենք գնահատականը կտանք, որ մեղավորը իրենք են, իրենք կտան, որ մենք ենք: Առաջարկում եմ համագործարկցության բաց տարբերակ, ումի՞ց ենք խուսափում` ոչ մեկից, բացահայտ քննարկենք, թե որ տեղամասում ում ենք ուզում պաշտպանել եւ ինչու, ինչ մոտիվացիա կա: Թող լրագրողները տեսնեն: Մեկը ես խոստանում եմ, որ որեւէ ոչ բաց քննարկում չունենամ որեւէ քաղաքական ուժի հետ: Ով կխուսափի նմանատիպ ֆորմատով քննարկումներից կամ բանակցությունից, ուրեմն ինքը բնականաբար թաքցնելու բան ունի, ես չունեմ՝ իմ ընկերների հետ միասին: Իսկ 7-րդ ընտրատարածքում մեկը ես՝ պաշտպանելու եմ Նիկոլ Փաշինյանին»:

Aravot.am-ի հարցին, թե «Ժառանգությունը» չի՞ պատրաստվում այնուամենայնիվ ստորագրել ՀԱԿ-ի կողմից առաջ քաշած փաստաթուղթը` երկրից բացակայողների ցուցակը ոստիկանապետից ստանալու վերաբերյալ` պարոն Քոքոբելյանը պատասխանեց, որ այդ առաջարկին տեղյակ չէ. «Շտաբում կքննարկենք եւ դրա պատասխանը շուտով կտամ»:

Դիտարկմանը, թե հասարակության մոտ պատկերացում կա, որ համամասնական ցուցակում ընդգրկված 1-2 անվան համար ձայներ եք կորցնում` պարոն Քոքոբելյանը պատասխանեց. «Հայաստանում երբեւիցե չի կազմվել մի ցուցակ, որ բոլորին բավարարի: Վստահաբար կարող եմ ասել, որ ես պատասխանատվություն եմ կրում մեր ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր մարդու համար: Մեր ցուցակում չկան մարդիկ, որոնք զբաղվել են թալանով, որոնք եղել են հանցագործներ: Հիմա ճաշակի խնդիր է: Բերեք նայեք այլ ցուցակները. ցուցակներ կան, որ կարդում ես` մոտդ լրիվ ուրիշ տպավորություն է, ոնց որ ուրիշ ցուցակ լինի, ոչ թե ԱԺի համար ներկայացված»:

Խաչատուր Քոքոբելյանը նաեւ նշեց, որ Հայաստանը փոքր երկիր է, բոլորն իրար ճանաչում են, գիտեն` ով ինչպես է ապրում, ինչով է զբաղվում. «Ես հպարտանում եմ մեր ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր անդամով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30