Հայկական պատվիրակության մասնակցությունը ապրիլի 1-4-ը Բաքվում տեղի ունեցած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստին, պատվիրակության ղեկավար, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ճիշտ եւ արդարացված համարեց:
ԲՀԿ պատգամավոր, հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը եկել էր այն համոզման, որ ադրբեջանական ժողովուրդը պատանդ է Ալիեւի ձեռքին. «Նույնիսկ Միլի Մեջլիսում գտնվող Իլհամ Ալիեւի գահից կարելի է ենթադրել, որ գործ ունենք սուլթանի հետ. քաղաքական էլիտան պատանդ է մեկ մարդու` սեփական ժողովրդին մոլորեցնելու ծրագրերին: Նա սեփական ժողովրդին մանրադրամ է դարձրել»: Ըստ նրա` բոլորը շոկի մեջ էին Ալիեւի ելույթից. «Սակայն վատն այն է, որ եվրոպացիները պաշտոնապես ոչ մի բան չասացին այդ մասին, իսկ հայկական կողմին գովեցին պահվածքի համար»
Իսկ ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը կարեւորեց «Եվրանեսթ»-ը որպես երկխոսության նոր հարթակ. «Ես բազմիցս հայտարարել եմ, որ ԼՂ հարցի քննարկման համար «Եվրանեսթ»-ը հարթակ չէ, բայց, ինչեւէ, մենք Ադրբեջանում էինք, ու հակամարտության հարցն օգտագործեց իբրեւ քարոզչություն: Մեզ ֆաշիստ չի կարող անվանել մի երկրի նախագահ, որի բանտերը լիքն են քաղբանտարկյալներով: Իլհամ Ալիեւի ուղերձին պատասխանելու ձեւաչափ, քանի որ գոյություն չունի, մեզ հաջողվեց զեկույցի ձեւաչափով նրան պատասխան տալ»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև