Aravot.am-ը թիվ 8 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Երեւանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանին խնդրեց մեկնաբանել այն տեսակետը, որ չորս կուսակցությունների կողմից ձեւավորված միջկուսակցական շտաբը վերահսկողություն է սահմանելու հենց Հանրապետական կուսակցության նկատմամբ: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Բա ուրիշ ու՞մ նկատմամբ պիտի սահմանենք: Իրենք են հանցագործություններն անողը, իրենց նկատմամբ էլ պետք է սահմանենք վերահսկողություն»:
Մեր այն հարցին՝ հնարավո՞ր է նույն կուսակցությունների հետ հետագա համագործակցություն արդեն խորհրդարանում, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ բացառում, որ հետագայում համագործակցությունը շարունակվի, եթե պառլամենտում որեւէ կուսակցություն չունենա մեծամասնություն, նոր կառավարություն ձեւավորվի, հնարավոր է կոալիցիաներ ստեղծվեն»:
Պարոն Խաչատրյանն անդրադառնալով այն կարծիքներին, թե ՀԱԿ –ի՝ նման քայլի դիմելը հակասում է նույն կուսակցության նախկին հայտարարություններին, ասաց. «Կյանքը փոխվում է, մարդկանց մոտեցումներն էլ են փոխվում: Գուցե իրենք էլ են հասկանում, որ Հանրապետական կուսակցության հետ համագործակցելը մարդկանց տանում է կործանման»:
Կարդացեք նաև
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ