Իմաստություն Հոր, Հիսուս, տուր ինձ իմաստություն`
զբարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջի քո
յամենայն ժամ, ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց
փրկես զիս, եւ ողորմես քո արարածոց եւ ինձ` բազմամեղիս:
Կարդացեք նաև
(Ս. Ներսես Շնորհալի Հավատով Խոստովանիմ)
Մարտի 10-ին տեղի ունեցած ՀՀԿ 13-րդ համագումարում հստակեցվեցին մոտակա ժամանակահատվածի քաղաքական, հասարակական ուղենիշները: Հաշվի առնելով, որ «Հանրապետական» կուսակցությունը ամենաազդեցիկ ուժն է քաղաքական դաշտում, նշանակում է, որ որդեգրած գործելաոճը, նրա բովանդակությունը, մեթոդիկան կլինեն տարածական եւ ընդգրկուն: ՀՀԿ-ն հայտարարեց, որ գնում է համապետական ընտրության հավատքով` «Հավատանք, որ փոխենք»: Այս կարգախոսը որոշ ուժերի եւ առանձին գործիչների կողմից դարձավ խոսակցության եւ շահարկումների առարկա. թե նո՞ր պետք է փոխենք, մինչեւ հիմա ինչու չէինք փոխում եւ այլն: ՀՀԿ-ն ինքնուրույն ուժ է միշտ եղել եւ կա, ու բոլոր` քաղաքական, գաղափարական, կուսակցության պատմության, ոճի, դրսեւորման առումով նա ցուցաբերել ու ցուցաբերում է ինքնատիպություն, յուրահատկություն, ունի իր եսը եւ տեսակը, որոնք, բովանդակային իմաստով, հետաքրքիր ու ազդեցիկ են: ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը կուսակցության վերջին համագումարում հայտարարեց կուսակցության պաշտոնական կարգախոսը խորհրդարանական ընտրություներում` «Հավատանք, որ փոխենք», որը բավականին խորքային եւ հեռուն գնացող իմաստ ու հեռանկարներ է պարունակում: Հավատանք հասկացողությունը գերզորավոր է, այն պարունակում է իր մեջ եւ՛ հավատալու եւ՛ սիրելու եւ գործելու տարրեր: Մենք հավատում ենք Աստծուն, Քրիստոսին` կրոնական ուղղությամբ, մենք հավատում ենք առաջնորդին, կուսակցությանը` քաղաքական, գաղափարական ուղղվածությամբ: Մենք սիրում ենք մեր հավատքի գլխավոր խորհրդանիշը, կատարում նրանից բխող պարտադիր եւ ցանկալի գործողություններ, կատարելագործում մեր նվիրվածությունը դրան: Շատ կարեւոր է, որպեսզի այն, ինչին մենք հավատում ենք, տարածենք, եւ շատացնենք, հավատացողների բազմությունը, պահպանենք հավատանքի ճշմարիտ ուղին, նրա մաքրությունը: ՀՀԿ-ի պարագայում այս կարգախոսը շատ ավելի հեռահար իմաստ ունի: Փոփոխությունները կատարվում են մի քանի ճանապարհով, եւ այստեղ շատ կարեւոր է, երբ որպես ելակետ է վերցված հավատալը: Ստարտը ճիշտ է վերցրած: Հավատալու շնորհը` մեզ ի վերուստ տրված բոլոր արժանիքներից, կարեւորագույններից է: Հավատավոր մարտիկի զենքը նրա գաղափարներն են: Երբ ասում ենք «Հավատանք, որ փոխենք», ուզում ենք ասել, որ սիրո եւ հանդուրժողականության ճանապարհով վստահորեն գնալու ենք բարեփոխումների, քանզի Հայոց Տան մեջ չկան թշնամիներ, այլ միայն մրցակիցներ, իսկ նպատակը մեկն է` հայկականության հարատեւության ու հզորացման ապահովումը: Բարենորոգումները նոր կամ հին չեն լինում, նրանք լինում են մշտական, ժամանակաշրջանի պահանջով, որպես օրգանական զարգացման հետեւանք: Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պատմությունը քննելիս գտնում ենք նրա առջեւ տարբեր ժամանակահատվածներում կանգնած մարտահրավերները եւ տեսնում նրանց լուծումը: 1988թ. ազգային զարթոնքի շարժման ժամանակ մեր գերակա խնդիրն էր քաղաքական, իրավական ճանապարհով հասնել Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ մայր հայրենիքի հետ միավորվելու եւ Հայաստանի անկախացումը իրականություն դարձնելը: 1990-ականների Արցախի ազատագրման, պետական հաստատությունների, առաջին հերթին բանակի, ուժային կառույցների ստեղծման ու կայացման փուլերն էին, տնտեսության ձեւավորման շրջանը: 1998-2000 թթ. քաղաքական անհատականության դրսեւորման եւ հետաքրքիր իրադարձությունների ժամանակահատվածն էր: 2000-ականները տնտեսության կայունացման ու առաջընթացի շրջան: Մենք թռուցիկ նշեցինք 21-ամյա Հայաստանի կարեւորագույն իրադարձությունները, որոնք, իհարկե, մասնագիտական, պատմագիտական, քաղաքական հետազոտության, խորը ու լուրջ վերլուծության պետք է ենթարկվեն: Նորանկախ Հայաստանի կենսագրությունը Հայոց պատմության ամենաազդեցիկ, ուժեղ ու հետաքրքիր էջերից է արդեն: Ինչ՞պիսի ներքին, արտաքին խնդիրներ են հառնել մեր առջեւ, հավատալով ինչ՞ ենք ձգտում փոխել:
Ընդհանուր առումով մեր խնդիրն է մշտապես իրականացնել պետության հեղինակության բարձրացումը, կարգապահության ամրապնդումը, ազգային արժեքների, ավանդույթների կիրառումը, խորացումը եւ միջազգային, եվրոպական ընտանիքի անդամի համար նախատեսված ժողովրդական ինստիտուտների ու իրավական դաշտի կատարելագործումը: Այո, մենք հավատում ենք, որ ունենք այս պոտեցիալը: Մենք հավատում ենք, որ կարող ենք լավացնել ժողովրդի, քաղաքացու, կյանքը: Ինչպե՞ս դա կազմակերպել: Այստեղ է մեխը, ավելի ճիշտ առանցքը, որի շուրջ պտտվում են քաղաքական ուժերը: Մենք հավատում ու աշխատում ենք, որպեսզի իշխանությունը ստեղծի մեխանիզմներ, որոնք կհեշտացնեն մարդու ինքն իր մեջ փոփոխություն կատարելու պրոցեսը: Հայ մարդը գիտակցորեն, հոգեբանորեն փոխվելու շեմին է կանգնած: «Հավատանք, որ փոխենք»-ի փոխենքը, բարեփոխության իմաստ ունի: Այսինքն ոչ թե հրաժարվում ենք եղած արժեքայինից, այլ հակառակը դա պահպանելու զարգացնելու ենք, անհրաժեշտ լրացումներ ենք անելու, նոր լիցքեր ենք ավելացնելու: Փոխենք ոչ միայն մարդու սոցիալական դժվար կացությունը, այլեւ նրա միջավայրը, ընդհանարպես մեծացնենք նրա հնարավորությունները հատկապես, առողջապահական, կրթական, աշխատանքի հնարավորության ինքնադրսեւորման գործում: Հավատանք, որ մենք բոլորս կարող ենք մեր մեջ փոփոխություն իրականացնել: Այս փոփոխությունը չունի սկիզբ կամ վերջ: Նա ընդգրկուն է եւ չափման միավորը փոփոխման ենթակա առարկայի նշանակության ծանրակշիռ լինելն է: Թե մտավոր, թե հոգեւոր, թե սոցիալական եւ թե նյութական եւ մյուս բոլոր գործոնները պետք է պերմանենտ, չընդհատվող բարեփոխման մեջ լինեն: «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը զուտ լոկալ եւ ընտրական գործընթացով չի սահամնափակվում: Սփյուռքը բնականաբար չի մասնակցում համապետական ընտրությունների, բայց տվյալ միտքը իրենց էլ է ներառում: Սփյուռքի մեր ազգակիցները ավելի շատ պետք է մասնակցեն իրենց հայրենիքի` Հայաստանի բարեփոխումների ընթացքին, չէ որ սա իրենց պապերի երազած երկիրն է: Ավելի շատ կիսեն այն դժվարությունները, որոնց միջով անցնում է ՀՀ-ում մշտական ապրող քաղաքացին, ավելի շատ ընդգրկվեն Հայաստանի զարգացող կյանքին` ապրեն, սովորեն, ծառայեն, աշխատեն այստեղ: Հայաստանցին էլ պետք է փոխի իր պահվածքը, վերաբերմունքը սփյուռքահայի նկատմամբ: Ավելի եղբայրական ու ջերմ լինի, որը կնպաստի սփյուռքահայ մարդու արագ ինտեգրմանը հայկական իրականությանը: Մենք հավատում ենք, որ կփոխենք եղած թերությունները, գնալով ավելի գրավիչ, հետաքրքիր կդառնանք միջազգային հասարակության համար: Աշխարհում քիչ երկրներ կան, որոնք մեր պոտենցիալը ունեն, սա մի քանի միլիոնանոց սփյուռքին է վերաբերվում, որ ռազմավարական անփոխարինելի նշանակություն ունի: Ժամանակի ընթացքում մեր եւ արտերկրում ապրող հայ համայնքների միջեւ կապը, կամուրջները, ավելի հստակ, ամուր, կենսունակ ու աշխատող կդառնան, որի պտուղները միշտ կքաղենք: Հավատքով արված փոփոխությունները հրաշալի են ցանկացած ասպարեզում: Տեսանելի է, որ բավականին բարձր նշաձող ու ծանր աշխատանքի ստարտ է վերցված, սակայն ՀՀԿ-ն, որպես դոմինանտ քաղաքական ուժ, 1999թ. սկսած ապացուցել ու ապացուցում է, որ միշտ ունակ է իր վրա վերցնելու երկրի կառավարման պատասխանատվությունը, տեր լինելու թե հաջողությանը, արդյունքին, թե անհաջողություներին, ուղղելու բացթողումները: Մշտապես դրսեւորել է շիտակ պահվածք, այլ ոչ թե թաքնվել ուրիշների հետեւում: Հակառակը, եղել է ու մնում է այն նավավարը` նավապետ ունենալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որը խելամտորեն ու համարձակորեն առաջ է տանում այն նավը, որի անունն է Հայաստանի Հանրապետություն, ընթացքում խուսափելով երեւացող ու աներեւույթ ստորջրյա խութերից, հաղթահարելով ալեկոծություններն ու փոթորիկները եւ ավելի ու կատարյալ վիճակով հասնել նավահանգիստ: Մենք հավատում ենք, որ կարող ենք` պարտավոր ենք, բարեփոխել մեր կյանքը, իրականությունը, առօրյան, կենցաղը դեպի ավելի լավը, արդարը, բարին, եւ դա անելու ենք միասնության, սիրո, հանդուրժողականության, երկխոսության ճանապարհով:
ՀՀԿ ե/կ քաղաքական հարցերի
հանձնաժողովի նախագահ
Ռուբեն Վարդանյան