Կոնդեցի 215 ընտանիք արդեն 4 տարի է՝ անօթեւան է: Նրանք այսօր կառավարության շենքի առջեւ համախմբվել էին իրենց քանդված տները վերականգնելու պահանջով: Բնակիչների պատմելով, քաղաքապետարանի որոշմամբ 4 տարի առաջ իրենց քանդված բնակարանների դիմաց, կառավարությունը մինչ օրս չի տվել խոստացված փոխհատուցումը: Բնակիչներից մեկի խոսքերով, իրենց տները քանդել ու տարածքը վաճառել են արաբի: Տարածքում նախատեսված բազմաբնակարանային շենքից էլ իրենց հասանելիք բաժինը չեն տեսել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ