Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր ալիք» մրցույթի գլխավոր տնօրեն. Սխալմունք է, թե մրցույթում մեկ անգամ հաղթելու դեպքում՝ էլ չես կարող հաղթել

Ապրիլ 05,2012 14:16

«Նոր ալիք 2012» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլը կկայանա Մոսկվայում՝ ապրիլի 18-19-ին, իսկ «Մանկական նոր ալիք 2012»-ինը՝ ապրիլի 20-21-ին»,- այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Նոր ալիք» մրցույթի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցեւը: Նա ասաց, որ հայաստանյան նախընտրական փուլն արդեն սկսված է եւ լսել են ավելի քան 60 մասնակցի. «Տաղանդավորները, համեմատած անցյալ տարիների հետ, այս անգամ ավելի շատ էին: Այս տարի «Նոր ալիքի» հայաստանյան նախընտրական փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել 200, իսկ «Մանկական նոր ալիքի» համար՝ 400 երգիչ: Ովքեր կարծում են, որ աշխատանքի գնալուց կարող են մտնել ու ձեռքի հետ մասնակցել մրցույթին՝ սխալվում են»:

Կազմակերպիչները վերջերս տեղեկություն էին տարածել, ըստ որի՝ «Նոր ալիքի» անցկացման վայրի հետ կապված խնդիր կա: Պարոն Ռումյանցեւի կարծիքով՝ այդ խնդիրը գալիս է նրանից, որ մրցույթը իրենց պատկերացրածից շատ է սիրվել, եւ շատ մարդիկ են ցանկանում ներկա գտնվել. «Հետեւաբար կամ պետք է տեղում փոխենք ինչոր բաներ, կամ՝ մրցույթի տեղը, որպեսզի բոլոր ցանկացողներին կարողանանք տեղավորել»:

Մրցույթի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցեւը հերքեց այն լուրերը, որ որեւէ մրցույթում մեկ անգամ հաղթելու դեպքում, այլեւս չեն կարող հաղթել:

«Նոր ալիք 2012»-ի հայաստանյան պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանն էլ, խոսելով հայաստանցի մասնակիցների մասին, փաստեց. «Նրանք ունեն որակապես բարձր կատարողական արվեստ»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30