Լրահոս
Օրվա լրահոսը

Հարց ոստիկանապետին. «Ում հրամանն էր կատարում այդ ոստիկանը» (Տեսանյութ)

Ապրիլ 05,2012 13:57

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մորը` Նանա Մուրադյանին հրելու ու որդու նկարը ճմռթելու համար ոստիկանն անգամ նկատողություն չի ստացել: Այս մասին Aravot.am- ին ասաց Նանա Մուրադյանը: Նրա խոսքերով, իրեն շաբաթներով Արմավիրից տարան, բերեցին. «Ծառայողական քննություն էին անցկացնում, վերջում էլ ասացին, որ նկարում, տիկին ջան, ձեզ խփելու ու նկարը ճմռթելու պահը չի երեւում»:

Ն. Մուրադյանի խոսքերով, եթե ինքը կամ մահացած զինծառայողներից որեւէ մեկի ծնողը ապտակեր կամ թքեր ոստիկանի երեսին՝ 80.000 դրամով կտուգանեին. «Կարեւորը իրենց գրպանները լցնեն: Ոստիկանը կարող է ծնողին բան ասել, քիչ են դաղել, մի հատ էլ նկարը քաշեն ձեռքներիցս: Ինձ հետաքրքիր է` ում հրամանն էր կատարում այդ ոստիկանը, որը քաշեց՝ երեխուս նկարը ճմռթեց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30