«Top Rank» պրոումոթերական ընկերության նախագահ Բոբ Արումը հայտարարել է, որ ալկոհոլային կախվածությունից բուժված միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Կելլի Պավլիկը մեծ բռնցքամարտ վերադառնալու է հունիսի 8-ին:
Այդ ճանապարհին Պավլիկը 11 ամսվա ընդմիջումից հետո շաբաթ օրը 2-րդ ռաունդում նոկաուտով հաղթեց Աարոն Ժակոյին: «Պավլիկի հաջորդ մարտը հունիսի 8-ին է, եւ մենք մտադիր ենք մինչեւ տարեվերջ նրա համար մեծ մենամարտ կազմակերպել: Բայց դեռ պետք է կողմնորոշվենք նրա իդեալական քաշի հարցում, որից հետո միայն կընտրենք տարբերակները: Եթե Պավլիկը մնա միջին քաշային կարգում, ապա կարող է ռինգում հանդիպել Արթուր Աբրահամի կամ Լուչիան Բուտեի հետ», – ասել է Բոբ Արումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ