Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մուգ շպարը մեր անցյալի հետեւանքն է

Ապրիլ 05,2012 13:30

Շատերս բողոքում ենք՝ այսօրվա աղջիկները «գաջած» դեմքով են ման գալիս և չեն տարբերում ամենօրյա և երեկոյան շպարը: Դրան գումարած օրեցօր ավելանում են դիմահարդարման պարագաները: Օրինակ՝ վերջերս ColorOn ընկերությունը ստեղծել է «դնովի-հանովի» շպար: Այն արտադրում է ստվերաներկեր ու շրթներկեր, որոնց օգնությամբ յուրաքանչյուրի դիմահարդարումը կտևի ընդամենը 5 րոպե: Ոմանց համար շպարը գեղեցկանալու միջոց է, իսկ ոմանց համար ` ուղակի սովորություն. «Գուցե տարօրինակ թվա, բայց ես չեմ կարող չշպարվել, նույնիսկ տանը եղած ժամանակ եմ կոսմետիկա օգտագործում: Այդպես ես ինձ ինքնավստահ եմ զգում, գեղեցիկ: Հիմնականում սև ստվերաներկ եմ օգտագործում, այն ավելի է ընդգծում աչքերս, բացի այդ` ես ինձ ապահով եմ զգում այդ գույնը օգտագործելիս» ,- ասում է 19-ամյա Ռոզան: Առհասարակ  հայ կանայք ու աղջիկները նախընտրում են մուգ գույնի շպար: Այս կարծիքին է դիմահարդար Նարինե Գևորգյանը. «Մեր սրահ հիմնականում հաճախում են 18-30 տարեկան կանայք ու աղջիկներ: Մեծամասամբ գալիս են «վերջին զանգ» -ի, ծննդյան, հարսանյաց, մկրտության տոների ժամանակ, սակայն ունենք մշտական հաճախորդներ, որոնց համար պարտադիր չէ, որ տոն լինի իրենց արտաքնին հետևելու համար-, ասում է նա ու հավելում,- նրանց 80 տոկոսը մուգ շպար է նախընտրում`ասելով, որ իրենք այդպես սովոր են: Սկզբում մեր բոլոր հաճախորդներն էլ այդպես էին ուզում, սակայն մի քանի անգամ դիմահարդարումը մեր հայեցողությանը թողնելուց հետո, եկել են այն եզրակացության, որ իրենց ևս սազում են վառ գույներ և որ այդպես ավելի բարձր տրամադրություն են ունենում» :
Քչերն են գիտակցում, որ հայ կանաց ու աղջիկների նախասիրությունը ունի խոր հոգեբանական արմնատներ: «Մուգ հայ կնոջ համար պաշտպանիչ նշանակություն ունի: Դա նաև մեր անցյալի հետևանքն է: Մեր կյանքը միշտ չէ, որ եղել է արևոտ ու վառ, ընդհակառակը պատերազմներ, կոտորած… Այդ երկար տարիների դրությունը, փոխանցվելով սերընդեսերունդ, նստվածք է թողել հայ կնոջ հոգում, այդ իսկ պատճառով նա սովոր չէ վառ գույներ,- ասում է հոգեբան Անի Հովսեփյանն ու հավելում,- կարծում եմ` դա ժամանակի հարց է և մոտ ապագայում հայ կանայք ու աղջիկները կսկեն ոչ միայն օգտագործել թեթև ու վառ գույներ, այլև եվրոպացի կանաց պես գուցեև հրաժարվեն առհասարակ շպարից»: Հոգեբանը նաև խորհուրդ է տալիս գեղեցիկ սեռին` միայն անհրաժեշտության դեպքում շպարվել. տղամարդկանց համար բնականն ավելի հաճելի է :

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30