Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նրանք այլ ցուցակում են՝ սեւում

Ապրիլ 05,2012 13:14

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ամփոփել է մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2012թ. առաջին եռամսյակի ընթացքում խախտածների ցուցակը:

Նրանք երկուսն են:

1. Վոլոդյա Խլոյան-Վարդենիսի քաղաքապետ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ. փետրվարի 17-ին ուղարկված գրավոր հարցմամբ Վարդենիսի քաղաքապետից խնդրել էր տեղեկություններ՝ Վարդենիս քաղաքի բյուջեով ձյան մաքրման աշխատանքների համար նախատեսված եւ հատկացված գումարների վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել: ԻԱԿ-ը 2012թ. մարտի 15-ին կրկնակի հարցում է ուղարկել քաղաքապետին, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:

2. Սամվել Դարբինյան-Վանաձորի քաղաքապետ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ. փետրվարի 21-ին ուղարկված տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ՝ Վանաձորի քաղաքապետից խնդրել էր տեղեկություններ Վանաձոր քաղաքի բյուջեով ձյան մաքրման աշխատանքների համար նախատեսված եւ հատկացված գումարների վերաբերյալ: Քաղաքապետը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը չի պատասխանել: ԻԱԿ-ը 2012թ. մարտի 15-ին կրկնակի հարցում է ուղարկել քաղաքապետին, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30