Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաց նամակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին

Ապրիլ 05,2012 12:27

Վեհափառ Տեր,

 Հայաստանում վերջին շրջանում  ակտիվացել են հասարական զարգացումները, որոնք ծնունդ են երկրում առկա տարբեր սոցիալական խնդիրների։ Շրջակա միջավայրին սպառնացող վտանգները համախմբել են բնապահպանական խնդիրներով մտահոգ հայերին ոչ միայն Հայաստանում, նաև՝ Սփյուռքում։ Հայրենիքում պայքարող քաղաքացիական նախաձեռնություններին ամեն օր իրենց զորակցությունն են հայտնում աշխարասփյուռ տարբեր հայ համայնքներից։

Խնդրի կարևորության և լուծման հրատապության մասին ահազանգում են մասնագետները և արհամարել այն նշանակում է անտարբեր մնալ Հայաստանի և հայ ժողովրդի  ապագային։   Այսօր անխնա օգտագործվում և սպառվում են Հայաստանի ներկա և ապագա սերունդների սեփականությունը հանդիսացող ընդերքն ու բնական պաշարները, աղտոտվում և անդառնալի վնաս է հասցվում բնությանն ու շրջակա միջավայրին։ Այս ամենն անարդար սոցիալական քաղաքականության հետեւանք է նաեւ, որ անմիջականորեն սպառնում է հայ ժողովրդի ապագա սերունդների կենսունակությանը ։

«Հայ Առաքելական Եկեղեցին  որպես ազգային եկեղեցի ունի բացառիկ առաքելություն հայ ժողովրդի հոգևոր կյանքում՝ ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում», ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ։

Հայ Առաքելական Եկեղեցին է, որ դարերի ընթացքում, երբ հայ ժողովուրդը չի ունեցել պետականություն, պահպանել է մեր ինքնությունը, մեր տարածքը` հարկ եղած դեպքում նաեւ զենք վերցրել ի պաշտպանություն հայրենիքի: Բնության, որպես Աստծո արարչագործության նկատմամբ հոգածությունը Հայ եկեղեցու անմիջական առաքելությունն է։ Այսօր, Հայ Առաքելական եկեղեցին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ պետք է սատարի մեր երկրի Աստվածատուր բնության պահպանությանն ուղղված արդար պայքարին:

Հայ եկեղեցու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիրքորոշումը Հայաստանի բնապահպանական խնդիրների շուրջ պահի հրամայական է:

Հայ եկեղեցին պատրաստվում է Քրիստոնեական եկեղեցու մեծագույն տոնին` Սուրբ Զատիկին և խորհրդանշական կլինի, որ  այս ժամանակահատվածում մեր Եկեղեցին իր զորակցությունը հայտնի հայրենիքի ապագայով մտահոգ բնապահպաններին։

 

«Թեղուտի պաշտպանության» զորակցող խումբ, Լոս Անջելես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30