Լրահոս
Օրվա լրահոսը

Որ չեն հավատում, ինչպես փոխվե՞ն

Ապրիլ 05,2012 12:24

Տավուշի սահմանագոտու բնակիչները հուսահատված են, նման հոռետեսություն չկար նույնիսկ պատերազմական ամենածանր տարիներին: Այս իրողությունը նկատել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, որը մարտի 30-ին, մի խումբ փորձագետների հետ, Նոյեմբերյանում մասնակցել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Ղարաբաղյան հիմնախնդիրը եւ սահմանային միջադեպերը նոր մեդիայում եւ քաղաքական ուժերի օրակարգում» թեմայով «կլոր սեղանին»: Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բ. Նավասարդյանն ասաց. «Այս քննարկումների ժամանակ մարդիկ համեմատում էին 90-ական թվականների սկիզբը, երբ տնտեսական վիճակն ավելի վատ էր, քան այսօր, հոսանք չկար, մութ եւ ցուրտ տարիներ էին: Բայց այն ժամանակ հույս կար, որ կպաշտպանենք մեր երկիրը, կսկսենք վերակառուցել եւ կունենանք լուսավոր ապագա: Դա էր պատճառը, որ մարդիկ գնում էին պատերազմ: Չնայած կար արտագաղթ, բայց ժամանակավոր արտագաղթի տպավորություն էր թողնում, այսինքն՝ գնամ, էս երկու տարին գլուխս պահեմ, հետո կվերադառնամԱյսօր քաղաքական ուժերի, հասարակական ակտիվ մարդկանց նպատակը, խնդիրը պետք է ընտրությունների նկատմամբ արթնացնել վստահություն եւ հույս, որ ընտրությունների միջոցով մենք կարող ենք ձեւավորել այնպիսի մի իշխանություն, որ մեր հետ միասին կկարողանա բոլոր խնդիրները լուծել: Եթե այդ հույսը լինի, ինձ թվում է՝ այդ որոշակի հիասթափությունը, հոռետեսությունը մարդկանց մոտ կհաղթահարվի»:

Տավուշի մարզային «Տեսանկյուն» լրատվական կայքը տեղադրել է հարցում՝ «հավատո՞ւմ եք, որ մայիսի 6-ի ընտրությունները լինելու են ազատ եւ արդար»: Մինչ այժմ հարցմանը մասնակցել է 163 հոգի, որից 28 տոկոսը պատասխանել է «այո», 61 տոկոսը՝ «ոչ», 11 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30