Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական շտաբ ձեւավորելու ցանկություն են դրսեւորում այնպիսի քաղաքական ուժեր, որոնք մինչեւ երեկ մրոտում էին իրար

Ապրիլ 05,2012 11:43

Միասնական շտաբի ձեւավորման հեռանկարը չափազանց մշուշոտ է: Հռչակագիրն ավելի շուտ ցանկությունների բացիկ է, քան լուրջ փաստաթուղթ:
Հենց այնպես ասել, թե շտաբը պետք է բացահայտի եւ արձանագրի ընտրակեղծիքներն ու խախտումները, համաձայնեք, իրատեսական չէ:
Եվ հետո, իսկ ինչո՞վ են զբաղվելու միջազգային ու տեղական դիտորդները: Եթե նշված չորս քաղաքական ուժերը որոշել են դիտորդական առաքելություն ստանձնել, ապա պետք է հրաժարվեն ընտրապայքարից, գրանցվեն որպես դիտորդական առաքելություն իրականացնող կառույց: Բայց դրա համար սահմանված ժամկետներն արդեն լրացել են:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա պետք է նկատել, որ միասնական շտաբ ձեւավորելու ցանկություն են դրսեւորում այնպիսի քաղաքական ուժեր, որոնք մինչեւ երեկ միայն մրոտում էին իրար։ Խոսքը մասնավորապես ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» մասին է:
Իսկ եթե նկատի առնենք եւ այն, որ մեծամասնական ընտրակարգով 41 ընտրատարածքների մեծ մասում այս չորս ուժերը թեկնածուներ են առաջադրել միմյանց դեմ, կարելի է ասել, որ նրանցից յուրաքանչյուրը դիմացինին համարում է մրցակից:

Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30