Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեգուլյարի» մեկ լիտրի գինը կարող է հասնել 520-530 դրամի

Ապրիլ 05,2012 11:07

Ըստ Բարսեղ Բեգլարյանի, եթե ներկայումս բենզինը 500 դրամ է, կուտակված պաշարների շնորհիվ է: «Ֆլեշի» նախագահը մեզ հետ զրույցում ակնարկեց, որ այսօր արտասահմանում ձեռք բերված բենզինը Հայաստան հասնելուց հետո «Ռեգուլյարի» մեկ լիտրի գինը կարող է հասնել 520-530 դրամի։

Բենզինի գնի բարձրացումը մի «հմայք» էլ ունի։ Խոսքը նրա մասին է, որ չնայած պաշտոնապես բենզին են ներկրում մի քանի ընկերություններ, այդուհանդերձ՝ բոլորի գները բարձրանում են գրեթե միաժամանակ։ «Ֆլեշ»

ընկերության նախագահի համար սա հանելուկ է։ «Մյուսներին ես ասում եմ՝ ա՛յ մարդ, ես թանկացրել եմ  բենզինը, դուք մի թանկացրեք, թող իմ բենզինը մնա՝ ձերը վաճառվի, բայց բարձրացնում են»,- ասում է Բեգլարյանը՝ դա բացատրելով այն հանգամանքով, որ մեր շուկան շատ փոքր է, եւ բենզինի մանրածախ առեւտրով զբաղվողները, մեկը մյուսին նայելով, միանգամից բարձրացնում են գները։ Այս «հանելուկով» գբաղվում է նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Զբաղվում է արդեն մոտ երկու ամիս ու ոչ մի կերպ չի կարողանում լուծել։ Հանձնաժողովից երեկ մեզ հայտնեցին, որ բենզինի շուկայում ուսումնասիրություններ են սկսվել դեռ այս տարվա փետրվարին, երբ մեկ օրում բենզինը 20 դրամով թանկացավ բոլոր լցակայաններում։ Այս ընթացքում հանձնաժողովը փաստաթղթեր ու տեղեկանքներ է պահանջել բենզինի շուկայի մասնակիցներից, ուսումնասիրել արտաքին աշխարհում բենզինի մեծածախ գների դինամիկան, սակայն լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու կարիք է առաջացել։ Բայց, կարծես, ուսումնասիրությունները ավարտին են մոտենում, եւ հանձնաժողովից խոստանում են առաջիկայում հրապարակել իրենց ուսումնասիրությունների արդյունքները։

Հ.Գ. Մեզ հետ զրույցում Բարսեղ Բեգլարյանը ասում էր, թե իր տեղեկություններով՝ մայրաքաղաքում կան լցակայաններ, որտեղ բենզինը դեռ չի թանկացել։ Մեր շրջայցը, սակայն, հակառակը վկայեց. առավոտյան սկսված թանկացումը ժամը 16-ի դրությամբ արդեն ավարտվել էր, եւ քաղաքի տարբեր մասերում գտնվող մեզ հանդիպած բոլոր լցակայաններում բենզինի գինը բարձրացել էր:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30