Ռուս նախկին գեղասահորդուհի Աննա Սեմենովիչը, որը նաեւ երգչուհի է ու դերասանուհի, համաձայնել է ամուսնանալ իր նոր սիրո հետ, որն ըստ շարջանառվող տեղեկությունների, մեծահարուստ է:
Երկար սպասված «համաձայն եմ» արտահայտությունը Աննան արել է երկու շաբաթ առաջ Մոնակոյում՝ նշանադրության ժամանակ: Իսկ թե ե՞րբ է լինելու նրանց հարսանիքը, չի հրապարակվում: Գաղտնի է պահվում նաեւ Ռուսաստանի ամենացանկալի հարսնացուի ապագա օլիգարխ ամուսնու անունը: «Բաներ կան, որոնք ավելի կարեւոր, անձնական եւ թանկ են դառնում եւ ցանկանում ես ամբողջ ժամանակդ դրան նվիրել: Հիմա ես ուզում եմ ամբողջ օրը նրա կողքին անցկացնել եւ դրանից ինձ զգում եմ յոթերորդ երկնքում», – խոստովանել է Սեմենովիչը:
Վերջերս տղամարդկանց հանրահայտ XXL հանդեսը Աննային ճանաչել է ««Միսս կատարելություն» մրցանակաբաշխության հաղթող:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ