Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին պատգամավորը բացելու է ԶԼՄ-ներ, որտեղ աշխատելու են ոչ սուտխոսան լրագրողներ

Ապրիլ 05,2012 10:54

 Այս խորհրդարանական ընտրությունների ուշագրավ կողմերից էին նաեւ լրատվական դաշտի ներկայացուցիչների առաջադրումները։ Սակայն պարզվում է՝ լինում է նաեւ հակառակը։ Կան պատգամավորներ, ովքեր խորհրդարանից են տեղափոխվելու լրատվական դաշտ։ Ահա այս գործիչներից է դեռեւս պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը։

– Պարոն Զոհրաբյան, չե՞ք փոշմանել, որ չառաջադրվեցիք։

Իհարկե ոչ, ավելի մեծ ծրագիր ունեմ։ Ավելի մեծ միսիա ունեմ ՀՀ-ում ժողովրդի առաջ կատարելու եւ ի կատար կածեմ։

– Եվ ո՞րն է այդ մեծ միսիան։

Աշխատանքային, աշխատատեղ ստեղծելու եւ ոչ միայն դա. թողեք գաղտնի մնա։ Գաղտնիք է, համենայնդեպս   կարող  եմ  ասել՝  4 հարյուր տեղ ա բացվելու։

– Ինչո՞ւ եք գաղտնի պահում։

Դե, հիմա չեմ կարա ասեմ, գաղտնի ա պահվում։ Ասեմ՝ գործարանից սկսած մինչեւ լրատվական ծառայություններ։ Ես կարծում եմ, որ մեր մոտ շատ քիչ լրատվական ծառայություններ կան, որ օբյեկտիվ աշխատում են։ Հեռուստաընկերությունը՝ մի քիչ հետո, բայց 100 տոկոսով բացելու եմ թերթ, ամսագիր, կայք, որտեղ աշխատելու են արհեստավարժ մարդիկ՝ ոչ սուտխոսան ու ոչ էլ պատվեր կատարող լրագրողներ։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30