Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեք այդքան չեն ստում, որքան ընտրություններից առաջ

Ապրիլ 05,2012 01:10

Ապրիլի 3-ի երեկոյան ընկերուհուս՝ Կարինե Քալանթարյանի հետ, ճաշում էինք Հյուսիսային պողոտայի «La Bohem» սրճարանում: Նույն վայրում էին նաեւ Կիրո Մանոյանն ու Խաչատուր Սուքիասյանը: Երկուսի հետ էլ զրուցեցինք, պրն Սուքիասյանի հետ՝ մի քիչ ավելի երկար: Հետո վերջինս նստեց մեքենան ու հեռացավ: Սրճարանի լիովին ապակեպատ պատուհաններից, որտեղից երեւում է պողոտայի այդ հատվածի ամբողջ երթեւեկը՝ չերեւաց, թե ինչ որ արտասովոր բան է կատարվել, ու մենք, փաստորեն, «սկանդալի» ակամա վկաներն ենք:

Որեւէ անհրաժեշտություն չէր լինի այս ամենի մասին պատմելու, եթե ԶԼՄ-ներից մեկից հետո «չտեղեկանայի», որ իրականում այդ սրճարանում եղել է Սարիբեկ Սուքիասյանը, եւ ավելին՝ «տղայական վիճաբանություն» է եղել, ծեծկռտուք ու դեռ Սարիբեկ Սուքիասյանն էլ, վերնագրից դատելով, ծեծի է ենթարկվել…

Սակայն ինչ… անչափ մեղմ ասած, յուրօրինակ է լրագրողի գործը:

Բայց դե նաեւ պարզ է՝ ընտրարշավը սկսվել է:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Նոր «ստուգված» լուրերի տեղիք չտալու համար պարզաբանեմ՝ Սուքիասյանն ու Մանոյանը նույն սեղանի շուրջ չէ, որ նստած էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30