Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

SOS.Անգամ սիրողական բռնցքամարտն է վտանգավոր առողջությանը

Ապրիլ 04,2012 22:05

Սիրողական բռնցքամարտով զբաղվելը կարող է հանգեցնել գլխուղեղի վնասվածքների, թեկուզ բռնցքամարտիկը նոկաուտի չի ենթարկվել եւ գլուխն էլ պաշտպանված է պաշտպանիչ սաղավարտով: Այսպիսի եզրակացության հանգել են շվեդ գիտնականները: «Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ մարտից հետո բռնցքամարտիկի ուղեղում բարձրանում է չորս տիպի պրոտեինների կուտակումը, որը ուղեղի նյարդաբջիջների վնասվածության հետեւանք է: Դրանցից երկուսի առկայությունը մնում է բարձր նույնիսկ, այսպես կոչված, հանգստի շրջանից հետո», – հայտարարել է գիտնականների խմբի ղեկավար Սանն Նեսելիուսը, որն ինքն է ժամանակին զբաղվել բռնցքամարտով:

Բժիշկ գիտնականները հետազոտել են 30 բռնցքամարտիկների, որոնք մասնակցել են 47 մենամարտի եւ նոկաուտի չեն ենթարկվել: Նրանց 80%-ի մոտ ուղեղի վնասվածքը պահպանվել է մարտից մեկ շաբաթ անց, իսկ 20%-ինը՝ նաեւ վերականգնողական շրջանից հետո:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30