Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ. Քվեաթերթիկը լուսանակարահանողները կպատժվեն

Ապրիլ 04,2012 21:06

«Ստորագրվող ցուցակները համարվում են պաշտոնական փաստաթուղթ, որը պարունակում է տվյալներ, տվյալ ընտրողի՝ քվեարկության մասնակցության հանգամանքը բացահայտելու վերաբերյալ։ Այս է պատճառը որ ԸՕ-ն ուղղակիորեն արգելում է նկարահանել այդ ցուցակները»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան այսօր ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նա նշեց, որ օրենսգիրքն արգելում է նաեւ նկարահանել ընտրողի կողմից քվեաթերթիկը լրացնելու գործընթացը այնպես, որ երեւա, թե ում օգտին տվեց քաղաքացին իր քվեն։ ԿԸՀ նախագահ ընդգծեց՝ սա վերաբերում է նաեւ հենց իրենց՝ ընտրողներին։

«Քվեարկության գաղտնիությունը նույնիսկ ընտրողի համար ոչ միայն իրավունք է, այլեւ պարտականություն։ Որեւէ մեկը քվեաթերթիկը չի կարող տեսնել, նույնականացնել ընտրողի հետ, եւ դրանով իսկ պարզել, թե ինչպես է քվեարկել այս կամ այն ընտրողը», – նշեց նա՝ հավելելով, որ ընտրատեղամասից դուրս գալուց հետո յուրաքանչյուրը կարող է հայտնել իր մերձավորներին կամ հարցումներ իրականացնող անձանց, թե ինչպես է ինքը քվեարկել։

Տիգրան Մուկուչյանը զգուշացրեց, որ քվեարկության գաղտնիության կարգիխախտումը կհանգեցնի վարչական պատասխանատվության։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30