Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաձայն ենք». Ա.Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանը` միջկուսակցական շտաբի մասին

Ապրիլ 04,2012 18:20

Այսօր Aravot.am-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից եւ կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանից փորձեց պարզել` նրանք որեւէ հակասություն չունեի՞ն, որ միջկուսակցական շտաբ ձեւավորվեր, որովհետեւ նրանց փոխարեն «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը Քաղաքագետների միությունում արդեն ստորագրել էր այդ փաստաթղթի տակ: Ալեքսանդր Արզումանյանը հորդորեց սպասել` ասելով, որ այդ հանդիպումից դեռ ոչ մի մանրամասնության տեղյակ չեն. «Ռուբիկը կգա` իրենից կհարցնենք: Համաձայն ենք, բայց թե այնտեղ ինչ է Ռուբիկը խոսացել, ինչ են արել` չգիտենք, մենակ գիտենք, որ Արմեն Ռուստամյանը ոգեւորված ստորագրել է»:

Խաչատուր Քոքոբելյանը խոստացավ իր համար ճշտումներ անելուց հետո, թե ինչն ինչոց է` հրապարակավ ներկայացնել իր տեսակետները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30