Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի՝ ՀՀ-ում քաղաքացիներն են իրենց վրա վերցրել երկրում օրինականություն հաստատելու բեռը

Ապրիլ 04,2012 13:54

«2006 թվականից ի վեր  պետք է շուրջ 200 անձանց գործ վերանայված լիներ, բայց այդ քաղաքացիներից ոչ ոք չի օգտվել իրեն ընձեռված այս իրավունքից: Մի՞թե բոլորը սխալ են Վճռաբեկ դատարանի և պետության առջեւ»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Նա հայտնեց, որ միակ դեպքը, երբ քաղաքացին դիմել է իր սահմանադրական իրավունքի պաշտպանության համար, եղել է կենսաթոշակի հետ կապված մի դեպք:

Պարոն Զեյնալյանը նկատում է, որ Հայաստանում քաղաքացիներն իրենք իրենց վրա են վերցրել երկրում օրինականություն հաստատելու բեռը: Ա. Զեյնալյանը հայտարարեց, որ այս հարցը պետք է դառնա Արդարադատության խորհրդի քննարկման առարկա:

Փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ նշված իրավիճակը բացատրում է ՀՀ վճռաբեկ դատարանի այն քաղաքականությամբ, թե իրենք վերջինն են, դրա համար իրենց կայացրած որոշումը բեկանման ենթակա չէ: Այդ պատճառով էլ հնարավոր է, որ  քաղաքացին դիմի ՀՀ Սահմանադրական դատարան, այնտեղ իր նկատմամբ կիրառված նորմը ճանաչվի հակասահմանադրական, սակայն Վճռաբեկ դատարանի որոշումը այդպես էլ չբեկանվի:

Որպես ցցուն օրինակներ՝ բանախոսները հիշատակեցին «Մելտեքս» ՍՊԸ-ի («Ա1+») գործը, երբ Եվրադատարանը ճանաչել է իրավունքի խախտման փաստը, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը վերցրել է Եվրադատարանի վճիռը, այն արտագրել՝ բաց թողնելով այն կետը, որտեղ նշված է, թե տեղի է ունեցել իրավունքի խախտում: Այնուհետև դիմել են ՀՀ Սահմանադրական դատարան, որը ընդունել է, որ Վճռաբեկ դատարանի կիրառած նորմը հակասահմանադրական է, սակայն դրանից ոչինչ չի փոխվել՝ Վճռաբեկ դատարանի որոշումը մնացել է անփոփոխ:

Բանախոսները հիշատակեցին նաև Սիլվա Ասատրյանի գործը, երբ Եվրադատարանը վճիռ է կայացրել Հայաստանի դեմ, չորս անգամ ՀՀ Սահմանադրական դատարանը Սիլվա Ասատրյանի դեմ կիրառված նորմը համարել է հակասահմանադրական, բայց կրկին ոչ մի արդյունք. Ս. Ասատրյանին դատապարտել են 9 տարվա ազատազրկման:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30