Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցավոր մոլորություն

Ապրիլ 04,2012 10:14

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ ճեպազրույցում ասել է, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին միանշանակ քվեարկելու է իշխանության օգտին, որովհետև ինքն իշխանություն է:

Թեև տասնամյակներ է, ինչ գործող ոստիկանապետն աշխատում է ուժային համակարգում, սակայն, թերևս, հարկ կա նրան հիշեցնել դասագրքային երեք պարզ ճշմարտություն:

Առաջին, ընտրություններին քվեարկում են ոչ թե իշխանության կամ ընդդիմության օգտին, այլ ընտրություններին մասնակցող քաղաքական միավորներից որևէ մեկի:

Երկրորդ, իրեն ոստիկանապետի պաշտոնին նշանակել է ոչ թե իշխանությունը ներկայացնող ՀՀԿ ղեկավարը, այլ Հայաստանի Հանրապետության նախագահը:

Եվ երրորդ, իրեն նշանակել է ոչ թե որպես ՀՀԿ-ին կցված ժանդարմ, այլ պետության ոստիկանապետ: Հետևաբար, ի պաշտոնե նա ներկայացնում է ոչ թե իշխանությունը, այլ պետությունը: Սա պետության և իշխանության նույնականացման սովորական դարձած դրսևորում չէ, այլ պետական ինստիտուտների նկատմամբ վստահության: Քաղաքացին ոստիկանապետի` հավատարմության երդում հիշեցնող այս հայտարարություններից հետո հիմա մտածում է` ո՞ւմ է վստահելու իր քվեի պաշտպանությունը:

Եթե ընտրության հարց առաջանա, իրեն իշխանության սպասավորի տեղ դնող ոստիկանապետի ենթակայությամբ գործող համակարգը պաշտպանելու է իրե՞նՙ որպես քաղաքացի, թե՞ ամեն գնով այդ իշխանության հաղթանակն ապահովող «լավ տղերքին»: Ի վերջո, նրանցից ինչո՞վ է տարբերվելու նման ոստիկանությունը:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30