Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այսօր դժվար չէ ձեռք բերել «նորին մեծության» դիպլոմը»

Ապրիլ 03,2012 21:17

 

Հաճախ ուսանող տեսնելիս մտածում ենք, որ նա պետք է գրագետ ու խելացի լինի: Բայց երբեմն մեկ-երկու բառ փոխանակելուց հետո հասկանում ենք, որ նա այնքան էլ չի համապատասխանում մեր պատկերացրած գրագետ ուսանողի կերպարին:

20-ամյա Արմենը կարծում է, որ այսօր երիտասարդների մեծամասնությունը բուհ  է ընդունվում միայն դիպլոմ ձեռք բերելու նպատակով, աղջիկների դեպքում օժիտն ավելի հարգի կլինի, եթե ունենան նաև դիպլոմ: «Այսօր դժվար չէ ձեռք բերել «նորին մեծության» դիպլոմը, երբ հայրիկիդ կամ հորեղբորդ գրպանում «կանաչն է» իշխում: Եվ այս ամենից բացի` այնտեղ հաստատ մի հեռու բարեկամ կգտնվի, ով էլ բարերարություն կանի և չորս տարի հետո ձեռքումդ կհայտնվի թղթի շատ սպասված կտորը»,- ասում է նա:

25-ամյա Արմինեն, ով վաղուց ուսանող չէ, նշում է, որ կան ուսանողներ, ովքեր սովորում են  ոչ միայն գիտելիք, այլ նաև «ռեյտինգ» ձեռք բերելու համար: «Ի վերջո, ծանոթներդ ու բարեկամներդ, իսկ ավելի ճիշտ հարևաններդ քո մասին բամբասելիս միգուցե շեշտեն. «Լավ հերիք է, կարևորը մարդը սովորում է», իսկ թե որքանով նա գրագետ կլինի, դժվար է ասել»,- ասում է Արմինեն:

Կան երիտասարդ տղաներ և աղջիկներ, ովքեր ուսումը ընդունում են առաջնակարգ խնդիր՝ չնայած շրջապատում «ուսման ծարավ» որակվելուն:

Հոգեբան  Սեդա Ներսիսյանը նշում է, որ կյանքում ամեն ինչին պետք է նայել մարդկային արժանիքների տեսանկյունից՝ կարողանալ ամեն ինչում տեսնել և գնահատել դրականը: «Չեմ կարող կիսել այն կարծիքը, թե այսօրվա երիտասարդությունն իր կրթվածության մակարդակով,  ինտելեկտով և գիտելիքների պաշարով զիջում է նախորդ սերունդներին: Նրանք, մեծանալով անցումային ծանր տարիների շրջանում, չեն կորցրել ցանկությունն ու եռանդը սովորելու և անգամ ջանում են մասնագիտորեն կատարելագործվել և կրթական բարձր աստիճաններ ստանալ բուհերում: Անշուշտ, լավի կողքին միշտ էլ նշմարվում է վատը, հակառակ դեպքում համեմատական և արժեքային չէր լինի նաև լավը»:

                                               Աննա Միտոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30