Այսօր կեսօրին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է G դասի «Մերսեդես» մակնիշի, 15 ՏՍ 154 համարանիշի ջիպի վարորդը մեքենան վարելու ժամանակ խոսում բջջային հեռախոսով, ինչը արգելված է օրենքով, իսկ ավտոմեքենան, հատելով հոծ գիծը, երթևեկում էր հանդիպակաց ուղղությամբ՝ ստեղծելով վթարային իրավիճակ։
Միջադեպը տեղի է ունեցել Չարենցի փողոցում, Ջոն Կիրակոսյանի անվան (Դերժինսկու) դպրոցի դիմաց։ Բացի նշված խախտումները, վարորդը մեքենան վարել է առանց ամրագոտու։