ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 3-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է առաջիկա ընտրությունների օրինական ընթացքին առնչվող խնդիրներ:
Քննարկվել են նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայ ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Հայ Ազգային Կոնգրես