Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլոբալ գոլդը» Նյու-Յորքի արբիտրաժային դատարանում «մաքուր դուրս եկավ»

Ապրիլ 03,2012 20:15

Հայաստանյան «Գլոբալ գոլդ մայնինգ» եւ կանադական «Կալդերա Ռեսոուրսիզ» ընկերությունների դատական պայքարը տեղափոխվել է միջազգային ատյաններ: «Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերությունը, որը զբաղվում է ոսկու եւ պղնձի արդյունահանմամբ եւ հանքավայրերի շահագործմամբ, մոտ 1 տարի հայաստանյան դատարաններում պայքարում էր, որպեսզի անվավեր ճանաչվեր «Կալդերայի» կողմից «Մարջանի» հանաքավայրի բաժնետոմսերի 100%-ով իր անունով  գրանցումը:

Ըստ  «Գլոբալ գոլդի», պետական ռեգիստրում այդ գործարքը կատարվել է ապօրինաբար եւ խախտումներով, քանի որ «Կալդերան» այդ գրանցման համար օգտագործել է այս 2 ընկերությունների միջեւ կնքված համատեղ ձեռնարկության պայմանագիրը, որը Կալդերան խախտել է՝ սահմանված վճարումները չկատարելով: Ուստի պայմանագիրը համարվել է անվավեր: Տեղական դատարաններում երկար քաշքշուկներից հետո, վճիռ կայացվեց հօգուտ «Գլոբալ գոլդի» եւ որոշվեց, որ «Մարջանի» 100% բաժնետոմսերը պետք է վերադարձվեն ընկերությանը:

Իսկ կանադական «Կալդերան» էլ Նյու-Յորքի դատարան էր դիմել, փորձելով ապացուցել, որ ի՛նքն է ճիշտը:

Այս մասին առավել մանրամասն կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30