Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորին դժգոհություն Ադրբեջանի կողմից հյուրընկալության արտոնությունները չարաշահելու կապակցությամբ»

Ապրիլ 03,2012 17:53

Բաքվում գտնվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը բողոքի նամակ է բաժանել է Վեհաժողովի մասնակիցներին։ Փաստաթղթում մասնավորապես նշվում է. «Ես փորձել եմ զգուշացնել Բյուրոյի բոլոր անդամներին, որ այս Վեհաժողովը կարող է չարաշահվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, ովքեր հայտարարություններ կարող են անել` վնասելով համագործակցության հիմնական ոգին: Ցավոք, մենք Բաքվում ականատես եղանք այն բանին, ինչը կանխատեսվում էր. «Եվրանեսթ»-ի ԽՎ-ն վերածվեց պատմության անբարեխիղճ ընթերցման եւ միջազգային իրավունքի կողմնակալ մեկնաբանման վրա հիմնված հակահայկական քարոզչության դաշտի: «Եվրանեսթ»-ի հայկական պատվիրակությունը հայտնում է իր խորին դժգոհությունը Ադրբեջանի կողմից հյուրընկալության արտոնությունները չարաշահելու կապակցությամբ»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30