Լրահոս
Օրվա լրահոսը

Բերանը թել-ասեղով կարած մարդու բերանը քանդել են ու կալանավորել

Ապրիլ 03,2012 17:21

Նար-Դոսի 29 հասցեում վարձակալությամբ բնակվող Հմայակ Հովհաննիսյանը, ի նշան բողոքի, որ իրեն «անտեղի են դատապարտում», բերանը թել ու ասեղով կարել էր եւ շուրջ 1 շաբաթ հացադուլ արել: Հաշվի առնելով, որ նա բուժում է ստանում, բերանի վրա միայն մի փոքր անցք էր թողել` դեղերն ընդունելու համար: Այժմ նա արդեն քրեակատարողական հիմնարկում է, եւ ինչպես ընկերները Aravot.am-ին պատմեցին, ծայրահեղ ծանր վիճակում: Օրինապահ մարմինները ստիպել են բերանի կարերը քանդել ու նրան ձերբակալել են` թմրամիջոցներ օգտագործելու մեղադրանքով: Բացի այդ, Հմայակի մոտից նաեւ հայտնաբերել էին սառը զենք` դանակ:

Ինքը` Հմայակը վստահեցնում էր, որ դանակը վերցրել է կնոջ մոտ հիվանդանոց տանելու եւ միրգ կտրելու համար, իսկ թմրամիջոցներ օգտագործել է՝ հիվանդության անասելի ցավերը մեղմելու նպատակով:

Երբ Հմայակ Հովհաննիսյանը բերանը կարել էր` այդ մասին մեր հրապարակումից հետո, ՄԻՊ-ի գրասենյակից հետաքրքրվեցին եւ խոստացան քաղաքացուն օգնել: Սակայն Հմայակի ընկերները վստահեցրին, որ ՄԻՊ-ը ոչ մի բանով էլ չի օգնել. «2.5 տարի էին տվել` սրոկը էդքան էլ մնաց: Հիմա նա շատ վատ է, ծայրահեղ վիճակում է, դեղերը ստանում է, բայց արդեն չեն օգնում: Վատն այն է, որ կինն էլ է հիվանդ, իսկ ինքը կնոջ միակ խնամողն էր, հիմա երկուսն էլ տանջվում են: Եթե վտանգավոր հանցագործ լիներ` կասեինք հա, բայց հիվանդ մարդիկ են, ո՞ւմ են վնաս տալու, եթե ազատության մեջ լինեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30