Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյան. «2012 թվականն ինձ համար նշանավորվեց զույգ տղա թոռներիս ծնունդով եւ օլիմպիական խաղերում մրցավարելու լիցենզիայով»

Ապրիլ 03,2012 16:52

Օլիմպիական վարկանիշների համար պայքարում են ոչ միայն մարզիկները, այլեւ` մրցավարները: Եվ երկրորդի պարագայում պայքարն իր սրությամբ ոչնչով չի զիջում առաջինին: Մարտի 27-ին ըմբշամարտի մրցավար Սամվել Հարությունյանը պաշտոնապես իրազեկվել է, որ ՄՕԿ-ը իրեն ընդգրկել է աշխարհի 60 այն մրցավարների վերջնական ցուցակ, որոնց վստահել է սպասարկել Լոնդոնի օլիմպիական խաղերը:

Լավագույններին ՄՕԿ-ն ընտրել է աշխարհի վերջին երիտասարդական ու Եվրոպայի մեծահասակների առաջնությունների արդյունքով` մանրազնին ուսումնասիրելով էքստրա մրցավարների գործողությունները գորգում: Հայ մասնագետը, որ աշխատել է նաեւ Պեկինի օլիմպիական խաղերում, այս անգամ էլ պատվով է անցել մրցույթները եւ այժմ նախապատրաստվում է Լոնդոնի օլիմպիական խաղերին:

«Հավատացեք` հեշտ չէ, երբ գիտես, որ գորգում քո ամեն մի ժեստին, կամ սուլիչին  իրավասու անձանց հազար աչք է հետեւում: Երեւի իմ մասնագիտական գիտելիքներն ու փորձը բավարարել են նրանց պահանջները: 2012 թվականն ինձ համար նշանավորվեց երկու բանով. փետրվարի սկզբներին զույգ տղա թոռ ունեցա, իսկ օրերս էլ տեղեկացա, որ սպասարկելու եմ օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարերը», – ասաց Հայաստանից առայժմ միակ օլիմպիական մրցավարը Aravot.am-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30