Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյանը` տակդիրների, երեխայի իրավունքների խախտումների ու ՀՅԴ գովազդի մասին

Ապրիլ 03,2012 16:35

 

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց, թե ՀՅԴ-ի քաղաքական գովազդում եւ բրոշյուրներում որքանով են խախտվել «Ազատություն, արդարություն, դաշնակցություն» կարգախոսի ներքո օգտագործված նորածին երեխայի իրավունքները: Փաստելով, որ Ընտրական օրենսգրքում չկա կանոնակարգում եւ թեկնածուները, փաստորեն, կարող են օգտագործել անչափահասներին իրենց գովազդներում` պարոն Մուկուչյանն առօրյա կենցաղից երեխայի իրավունքների խախտումների օրինակներ բերելով` հասավ նույնիսկ փամփերսներին. «Ճիշտ է, ցանկալի չէ, որ անչափահասներն օգտագործվեն առեւտրային կամ քաղաքական գովազդներում, բայց մյուս կողմից էլ՝ վերցնենք, օրինակ, երեխաների տակդիրների գովազդները: Մեծերը չեն կարող այն հագնել ու ներկայացնել, այլ եղանակ չկա: Կան մանկական կերեր, որոնց վրա երեխա է նկարված, դա նույնպես չի թույլատրվում մեծ հաշվով, որովհետեւ դա նույնպես կարող է գովազդ դիտարկվել, խնդիրները շատշատ են ու նուրբ»:

Տիգրան Մուկուչյանն երեխաների իրավունքների խախտման այնքան օրինակներ բերեց, որ դրա դիմաց ՀՅԴ-ի գովազդը չարյաց փոքրագույնն էր. «Հայաստանում երեխաների իրավունքները լիարժեք պաշտպանված չեն, մի շարք բաց տեղեր կան: Օրինակ, հիմա հեռուստասերիալներում բազմաթիվ երեխաների են նկարահանում, հարց է առաջանում՝ դա համարվո՞ւմ է գիշերային աշխատանք, թե՞ ոչ, չէ՞ որ նրանք գիշերներն էլ են նկարահանվում: Դա համարվում է աշխատանքայի՞ն իրավահարաբերություն, թե՞ քաղաքացիաիրավական հարաբերություն: Այս խնդիրները շատ խորն են ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում: Կամ՝ մենք հիմա ունենք բազմաթիվ մանկական համույթներ, որոնք մասնակցում են համերգների: Միանգամից հարցադրում է առաջանում` դա համարվո՞ւմ է երեխաների համար աշխատանք, թե՞ ոչ: Այնպես որ, ՀՅԴի իրավունքն է օգտագործել գովազդում նորածնի, թե ոչ, համենայնդեպս, նման կանոնակարգում Ընտրական օրենսգրքում չկա»:

ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի մեկնաբանությամբ` «Երեխաները մեր ապագան են, եւ հասարակության բոլոր շերտերը ներգրավելու եւ կարեւորելու մտածումը կա: Դա ապրանքային գովազդ չի: Մենք ուզում ենք կերտել մի երկիր, որտեղ երեխայի իրավունքները պաշտպանված կլինեն եւ այդ երեխայի համար է մեր ամբողջ նվիրումը, զոհաբերությունը: Սա է գովազդի նպատակը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30