Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ ռուս մոդել Իրինա Շեյկը հերթական ֆոտոսեսիայի հերոսուհի է դարձել:
Գեղեցկուհու լուսանկարները հաստատ նրա երկրպագուներից քիչ չեն: Բայց այս անգամ դրանք իսկական բում են առաջացրել: Իրինան կրկին մերկացել է՝ գովազդելու հատկապես Իսպանիայում հարգի ֆիրմաներից մեկի արտադրած կոշիկները: Ասում են, որ լուսանկարները շատ լավ են ստացվել եւ դրանցից աչք կտրել չի լինում: Եվ երբ դրանք հայտնվել են համացանցում, օգտատերերի շրջանում բուռն քննարկումներ են սկսվել: Անգլիացիներն, ի վերջո, եկել են համընդհանուր որոշման. Իռան բացառիկ աղջիկ է եւ «գենետիկ գլուխգործոց»:
Հիշեցնենք, որ Իրինան եւ Կրիշտիանուն ամուսնանալու են այս ամռանը՝ ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ավարտից հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ