Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր «Ընտրական օրենսգիրքը» խոչընդոտում է դիտորդների աշխատանքներին (Տեսանյութ)

Ապրիլ 03,2012 14:56

 «Ընտրությունը քոնն է» հ/կ-ի նախագահ Հարություն Համբարձումյանն Aravot.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ բարեփոխված Ընտրական օրենսգիրքը բացասական է անդրադարձել դիտորդական առաքելություն իրականացնող անձանց գործունեության վրա: Մասնավորապես, դիտորդներին վախեցնում և կաշկանդում է բարեփոխված «Ընտրական օրենսգրքում» ներառված այն կետը, ըստ որի՝ դիտորդը պարտավոր է պատասխանատվություն կրել իր հայտնած կարծիքի համար: Aravot.am-ը պարոն Համբարձումյանից հետաքրքրվեց՝ արդյոք այդ կետը օրենսգրքում ամրագրելով իշխանությունները փորձում են ապահովագրե՞լ իրենց՝ ընտրությունների ընթացքում կեղծումների դիմելու համար: Հ. Համբարձումյանը պատասխանեց. «Ես շատ զարմացա, որ ժամանակին առաջ քաշվեց դիտորդների ատեստացիայի հարցը: Ոչ մի երկրում օրենսդրությամբ նման բան չի սահմանվում: Չեմ կարող մտածել, որ իշխանություններն այդպիսով ապահովագրում են իրենց, քանի որ ինչ խոչընդոտներ էլ լինեն, միևնույն է, դիտորդները շարունակելու են իրենց աշխատանքները: Սակայն լուրջ խոչընդոտ է այն, որ ներկայիս Ընտրական օրենսգրքով դիտորդը, վստահված անձը պետք է պատասխանատվություն կրի իր հայտնած կարծիքի համար: Իսկ դա դիտորդին վախեցնում է»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ ճնշումներ են գրանցվել դիտորդների նկատմամբ: Մեր զրուցակիցը նշեց. «Բավականին ճնշումներ եղել են նախկին ընտրությունների ժամանակ: Օրինակ՝ ընտրատեղամասում կարմիր ժապավեն էի քաշում, կամ կավիճով գիծ գծում, որից այն կողմ դիտորդն անցնելու իրավունք չուներ: Կամ ձայները հաշվելիս դիտորդին կարող էին փակել ընտրատեղամասի սենյակներից մեկում»: Հստակեցրինք՝ ընտրարշավի այս փուլո՞ւմ ինչ ճնշումներ են գրանցվել: Պարոն Համբարձումյանը պատասխանեց. «Այս փուլում դեռ չի մեկնարկել պաշտոնական քարոզարշավը, ուստի մեր դիտորդները կարճաժամկետ դիտորդություն են իրականացնում: Իսկ խոչընդոտները հիմնականում ընտրատեղամասերում են գրանցվումինձ թվում է՝ համատիրությունները, կուսակցությունները լավ գիտեն՝ ում տուն մտնեն, ում անձնագրերը վերցնեն, ում զանգեն՝ փոշեկուլ առաջարկեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30