Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Որպեսզի երեւակայությունը չվերածվի իրականության

Ապրիլ 03,2012 13:41

Հոգեբանն առաջարկում է ուժեղացնել մանկապիղծներին պատժելու մեթոդները, որ կյանքը չնմանվի ամերիկյան ֆիլմերի

Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հանովեր քաղաքի բժշկական համալսարանում ամբուլատոր բաժանմունք է բացվել՝ «շեղումներ ունեցող» տղամարդկանց բուժման համար: Այս բաժանմունքում մասնագետները զբաղվելու են մանկապիղծների բուժմամբ: Բժիշկները, բոլոր այն տղամարդկանց, որոնց մոտ շեղումներ են նկատվում, կոչ են անում առանց կաշկանդվելու դիմել մասնագետներին՝ «որպեսզի երեւակայությունը չվերածվի իրականության»:

Նշվում է, որ նախագիծը մեկնարկել է Ներքին Սաքսոնիայի սոցիալական զարգացման նախարարության աջակցությամբ: Առաջիկա երեք տարում բաժանմունքի կարիքների համար կտրամադրվի 360 հազար եվրո:

«Նմանատիպ մի բաժանմունքի կարիք էլ մեզ մոտ է զգացվում. չէր խանգարի: Եվ մանկապիղծների թիվը կպակասեր, ինչու չէ՝ նաեւ տատիկներին բռնաբարողներից կազատվեինք: Հենց թեկուզ այդ հիվանդանոցում չհայտնվելու համար շատերն իրենց կարգի կհրավիրեին, որ հետո իրենց մատնացույց չանեին, ինչպես, օրինակ, հոգեբուժարանում բուժվածներին»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է հոգեբան Ստեփան Ավետիսյանը՝ նշելով, որ ինքն այդքան էլ լավ չի պատկերացնում մանկապիղծների բուժումը: Հոգեբանի ձեւակերպմամբ՝ վերջին տարիներին աշխարհում մանկապղծության դեպքերը հաճախացել են. «Ասել, թե Հայաստանում նման բան չի եղել, սխալ կլինի, պարզապես վերջերս է հասարակությունը սկսել խոսել այդ մասին, այդ թվում՝ եւ մեր օրենսդիրները: Ինչո՞ւ միայն վերջերս որոշվեց մանկապղծության մասին օրենքում փոփոխություն կատարել. շատերը դեմ եղան ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի առաջարկին՝ մանկապիղծներին քիմիական ճանապարհով ամլացնելու մեթոդին: Ես այն կարծիքին եմ, որ դա բուժում չէ»: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ մանկապղծության դեմ պայքարում է ամբողջ աշխարհը՝ նույնիսկ Հռոմի պապն է մտահոգ խնդրով: «Վերջերս Իռլանդիայում Վատիկանի ամերիկացի նոր դեսպանն ասում է, որ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդն ամեն ինչ անում է, որ կարողանա վերացնել մանկապղծությունը քահանայական աշխարհից: Արքեպիսկոպոս Չարլզ Բրաունն էլ Վատիկանում փորձեր է անում ամեն կերպ գտնել մանկապիղծ քահանաներին եւ ուղղել նախկինում եկեղեցականների կողմից թույլ տրված սխալները: Ի դեպ՝ այս առումով Իռլանդիան մեղադրում է Վատիկանին՝ եկեղեցում բռնություններն ու խախտումները կոծկելու համար: Մանկապղծությունը սոցիալական շերտավորում չունի. օրինակ՝ վերջերս մանկապղծության մեղադրանքով ձերբակալվել է Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս, համաշխարհային համբավ ունեցող 57-ամյա մի բժիշկ: Նրան մեղադրում էին իր սեփական՝ 5 եւ 12 տարեկան երեխաների նկատմամբ բռնություն կատարելու մեջ: Չմոռանանք նաեւ մեզ մոտ կատարվածը՝ Սերոբ Տեր-Պողոսյանի գործը»,- ասում է մասնագետը:

Հոգեբանը հիշեցնում է՝ դեռեւս սեռական հասունության չհասած երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելը, անկախ նրանից, թե բռնությունն իրականացնողը ով է, կոչվում է մանկապղծություն: «Քանի որ խուսափել սրանից հնարավոր չէ՝ մնում է կանխել, հայտնաբերել այդ արատով տառապողներին, ուժեղացնել պատժիչ մեթոդները, հակառակ դեպքում՝ մեր կյանքը կնմանվի ամերիկյան ֆիլմերի»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30