«Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնը շարունակում է ֆիլմերի հայտերի ընդունումը: Ինչպես «Առավոտին» տեղեկացրին փառատոնի գրասենյակից, մինչ այժմ ստացվել է 625 հայտ՝ Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից: Սպասվում է, որ ներկայացված ֆիլմերի հայտերի թիվն աննախադեպ է լինելու: Հիշեցնենք, որ նախորդ տարի գրանցվել էր 675 հայտ: Ընտրող հանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները եւ որոշումը մրցութային ֆիլմերի մասին կհայտնի մայիսի 31-ին: Ֆիլմերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 15-ն է:
«Առավոտ» օրաթերթ