Ամեն տարի մարտ ամսին աշխարհում նշվում է Ֆրանկոֆոնիայի (ֆրանսախոսության) միջազգային տոնը, որի նպատակն է խրախուսել եւ խթանել ֆրանսախոսության զարգացումը եւ ֆրանկոֆոն արժեքների տարածումն աշխարհում: Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում երեկ մեկնարկեց միջազգային գիտաժողով՝ նվիրված օտար լեզուների դասավանդման խնդիրներին:
Գիտաժողովի բացման խոսքում Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը ողջունեց ներկաներին եւ հատուկ շնորհակալություն հայտնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, որը ներկա էր գիտաժողովի բացմանը: «Հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները Ֆրանկոֆոնիայի ձեռնարկներով նոր ընդգրկուն շրջանակ կստեղծեն հետագա հարաբերությունների համար: Այս շրջանակում իրականացվող ձեռնարկները մեր երկրում իրապես կնպաստեն ավելի մեծ գիտական, ուսումնական հաստատությունների մասնակցությանը նման միջոցառումներին»,- ընդգծեց ռեկտորը:
Այնուհետեւ գիտաժողովի մասնակիցներին եւ ներկաներին ֆրանսերենով ողջունեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա ասաց, որ Հայաստանը կարեւորում է իր մասնակցությունը միջմշակութային երկխոսության ֆորում հանդիսացող Ֆրանկոֆոնիային, քանզի համոզված է, որ այն ընձեռում է առավել սերտ փոխճանաչելիության եւ համագործակցության հնարավորություններ: Գիտաժողովը կշարունակվի նաեւ այսօր: Գիտաժողովը նվիրված էր Մանկավարժական համալսարանի 90-ամյակին:
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև