ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գոռ Մարգարյանի հեղինակությամբ լույս է տեսել եւ լրատվամիջոցներին է բաժանվում «ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ 2012. լրագրողի իրավական օգնություն» գրքույկը: Այն, ինչպես հավաստում են ուղեցույցի նախագծմանն աջակցած փաստաբաններն ու լրագրողները, կարող է օգտակար լինել ԱԺ ընտրություններին իրենց իրավունքներին իրազեկվածության եւ ընտրական գործընթացները լուսաբանելու համար: Իրավական ուղեցույցը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Ուղեցույցը կառուցված է հարցուպատասխանի սկզբունքով, սկսած Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկատվություն ստանալուց մինչ …թեկնածու գրանցված լրագրողների ընտրական գործընթացները լուսաբանելու իրավասությունը:
Ուղեցույցի 26-րդ կետում նշված է նաեւ լրագրողի պատասխանատվության մասին, եւ այն պայմանների, որոնք դրա հիմք կարող են հանդիսանալ:
«Առավոտ» օրաթերթ